ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը կասկածներ է հայտնել, որ հեռուստաբանավեճերի հաջորդ փուլը վիրտուալ ձևաչափով անկացվելու դեպքում Դեմոկրատական կուսակցությունից պետական բարձրագույն պաշտոնի թեկնաթու Ջոզեֆ Բայդենը կանխապես կիմանա բանավեճի համար պատրաստված հարցերի պատասխանները:
«Տեսնենք, թե ինչ կլինի հետո, բայց ես շահագրգռված չեմ վիրտուալ բանվեճերի անցկացման հարցում,- հայտարարել է Թրամփը հոկտեմբերի 8-ին Fox News հեռուստաալիքին տված հարցազրույցում՝ պատասխանելով ԱՄՆ-ի նախագահի թեկնածուների միջև նախընտրական բանավեճի հաջորդ փուլի անցկացման ձևաչափի վերաբերյալ:- Ես Ջո Բայդենը չեմ, ես վիրտուալ վիճաբանություններ չեմ անցկացնի՝ նստելով համակարգչի էկրանի առաջ»:
Ըստ որում Սպիտակ տան ղեկավարը հավելել է, որ ԱՄՆ-ի Նախագահական բանավեճերի հանձնաժողովի որոշումները հարուցում են լոկ իր ծիծաղը:
«Նա (Բայդենը) այդ դեպքում կունենա պատասխանները,- նշել է Միացյալ Նահանգների վարչակազմի ղեկավարը:- Նրանք նրան կտան պատասխանները. ճիշտ այնպես, ինչպես նրան հայտնում են, թե ինչ հարցեր են տալու մամուլի ասուլիսներում»: «Նրանք տալիս են նրան պատասխանները, դրանք ընդհանրապես ի՞նչ մամուլի ասուլիսներ են»,- ասել է Թրամփը:
Ըստ որում նա ենթադրել է, որ հաջորդ բանավեճերն անմիջակա ձևաչափով կարելի կլինի անցկացնել առանց ԱՄՆ-ի Նախագահական բանավեճերի հանձնաժողովի օգնության՝ դրա համար օգտվելով անկախ հարթակից: Թրամփի և Բայդենի բանավեճերի առաջին փոլը կայացել է սեպտեմբերի 29-ին Քլիվլենդում (Օհայոյի նահանգ):
Երկրորդն ավելի վաղ նշանակված էր հոկտեմբերի 15-ին Մայամիում (Ֆլորիդայի նահանգ), իսկ երրորդը՝ հոկտեմբերի 22-ին Նեշվիլում (Թենեսիի նահանգ): Բայդենի շտաբը հոկտեմբերի 8-ին հայտարարել է, որ Թրամփի հետ հաջորդ հրապարակային բանավեճը կարող է կայանալ հոկտեմբերի 22-ին և կլինի ընտրություններից առաջ վերջինը: Նախագահի ներկայացուցիչները համաձայնվել են դրան: ԱՄՆ-ում ընդհանուր ընտրությունները պլանավորված են նոյեմբերի 3-ին։









































