Չինաստանը պաշտոնապես միացել է միջազգային COVAX մեխանիզմին՝ կորոնավիրուսի դեմ պատվաստանյութերի հավասարաչափ հասանելիությունն ապահովելու համար:
«Չինաստանը և Gavi Global Alliance-ը համաձայնագիր են ստորագրել COVAX- ին պաշտոնապես միանալու մասին: Սա կարևոր քայլ է, որը Չինաստանը ձեռնարկել է իր տված խոստումների շրջանակներում, այն է՝ COVID-19 պատվաստանյութը հանրային բարիք դարձնել աշխարհի համար», – ասված է հաղորդագրության մեջ:
Ավելի քան 170 երկիր է մասնակցում ԱՀԿ-ի և Պատվաստումների և իմունիզացիայի գլոբալ դաշինքի (GAVI) COVAX նախաձեռնությանը, որի նպատակն է բոլոր երկրների համար COVID-19 պատվաստանյութերի արդյունավետ հասանելիություն ապահովելը։










































