ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Էնդրյու Շոֆերը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կողմերին հոկտեմբերի 8-ին կոչ է արել անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները՝ տեղեկացնում է gazeta.ru-ն։
Հինգշաբթի, հոկտեմբերի 8-ին, Ժնևում բանակցություններ են ընթանում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների (Ռուսաստան, Ֆրանսիա, ԱՄՆ) և Ադրբեջանի ներկայացուցիչների միջև:
Շոֆերը նշել է, որ, որպես համանախագահ երկիր, Միացյալ Նահանգները կմասնակցի այդ հարցի շուրջ խմբի բոլոր հանդիպումներին: Նրա խոսքով՝ Վաշինգտոնի դիրքորոշումը հստակ է ու չի փոխվել:
«Երկու կողմերն էլ պետք է անհապաղ դադարեցնեն ռազմական գործողությունները և աշխատեն Մինսկի խմբի համանախագահների հետ, որպեսզի հնարավորինս շուտ վերադառնան ըստ էության բանակցություններին»,- շեշտել է ամերիկացի ներկայացուցիչը։









































