Իրանի նախագահ Հասան Ռոհանին խոսել է արցախյան լայնածավալ պատերազմից: Նա, մասնավորապես, ասել է` «թույլ չենք տա, որպեսզի ահաբեկիչները տեղակայվեն մեր սահմանների մոտ»: Ուշագրավ է նաև Ռոհանիի հայտարարությունն այն մասին, որ «այստեղ ու այնտեղ կրակի վրա յուղ լցնողները որևէ մեկի օգտին չեն հանդես գալիս»: Թեմայի շուրջ «Առաջին Լրատվական»-ը զրուցել է իրանագետներ էմմա Բեգիջանյանի և Արմեն Վարդանյանի հետ:
Բեգիջանյանի խոսքով՝ Թուրքիայի կողմից Սիրիայից և Լիբիայից բերված վարձկանները, որոնց Ադրբեջանն օգտագործում է արցախյան պատերազմում, Իրանի համար ամենացավալի կողմն է, այսօր էլ Ռոհանին բարձրացրել է այդ հարցը կառավարության նիստի ժամանակ՝ շեշտելով, որ եթե ահաբեկիչները հասնեն Իրանի սահմանին, համապարժեք պատասխան կտա:
«Իրանի նման արձագանքը միանգամայն սպասելի էր, որովհետև Իրանի հյուսիսային սահմանների մոտ տեղի են ունենում պատերազմական գործողություններ, և Իրանը թե՛ ուղղակիորեն, թե՛ անուղղակիորեն տուժում է դրանից: Այս տեսանկյունից պետք է նշել, որ Իրանը բավականին վատ փորձ ունի հարևան երկրներ ահաբեկչական կառույցների զինյալների ներթափանցման հետ, որոնք ժամանակի ընթացքում մեծ սպառնալիք դարձան»,-ասաց Վարդանյանը:
Առավել մանարամասն՝ տեսանյութում: