Իտալիայի խորհրդարանը մերժեց միասեռականներին հետապնդելու համար պատիժներ սահմանող օրինագիծը: Իտալիայի սեռական փոքրամասնությունների շահերը պաշտպանող կազմակերպությունները վրդովված են նման քայլով.
«Ստացվում է, որ մենք ընդհանրապես իրավունքներ չունենք: Մեր սեփական պետությունը հրաժարվում է պաշտպանել մեզ»:
Amnesty International միջազգային կազմակերպությունը գտնում է, որ սա Իտալիայի վերջին բաց թողնված շանսն էր: Խորհրդարանի պահպանողական մեծամասնությունը չի ցանկացել, դիմել մի քայլի, որը վերջիվերջո կհանգեցնի միասեռականների լիակատար էմանսիպացիային և միասեռ միությունները որպես ընտանիք ճանաչելուն: