Wednesday, 17 06 2026
Ո՞ր «կետում է Մոսկվան առարկում հայ-ադրբեջանական գործընթացի դրական զարգացմանը»
Երևանում երկրորդ անգամ մեկնարկում է Վասիլի Պետրենկոյի դիրիժորական ակադեմիան
Ոստիկանները բացահայտել են հանրային տրանսպորտում կատարված խուլիգանության դեպքը․ 55-ամյա կինը ձերբակալվել է
Նոր շունչ վիճակի երգերին և ավետիսներին․ ամփոփվել է «Էթնոռիթմ. ազգային հնչյունների նոր զարկերակը» ծրագիրը
ՆԳՆ-ին վերաբերող հանձնարարականների գերակշիռ մասը հենց առաջին շրջափուլում ԳՐԵԿՈ-ն գնահատել է ամբողջությամբ կատարված
Հայ երիտասարդները հնարավորություն ունեն ուսանելու Էլիզաբեթ թագուհու երաժշտական կապելլայում
Ավտովթար Արարատի մարզում․ կա զոհ․ 4 վիրավորից 3-ն անչափահաս են
Երևանն ու Թեհրանը կարևորել են մաքսային ոլորտում համագործակցության խորացումը
Կիևյան կամրջի հիմնանորոգման պատճառով հունիսի 17-ից կփոխվի երթևեկության կազմակերպումը
8 ոսկե, 12 արծաթե և 7 բրոնզե մեդալներ Կիրառական կենսաբանության միջազգային 6-րդ օլիմպիադայից
23:50
Կարեն Խաչանովը պարտվել է ATP-500 մրցաշարի մեկնարկում
Հայաստանը շարունակում է ամրապնդել իր դիրքը, որպես պահանջված զբոսաշրջային ուղղություն
23:30
ԱՄՆ-Իրան համաձայնագրի հայտարարումից ի վեր Հորմուզի նեղուցով յոթ նավ է անցել. BBC
23:20
Հայտնի են Բաթումում 8-12 տարեկան պատանիների և աղջիկների շախմատի աշխարհի գավաթին Հայաստանի մասնակիցները
23:10
«Ռեալը» երկարաձգել է Ռյուդիգերի հետ պայմանագիրը
Հայաստանի և Ֆրանսիայի պաշտպանության նախարարներն անդրադարձել են համագործակցության ընթացքին
Ուիթքոֆը և Քուշները շուտով կայցելեն Ռուսաստան. Պեսկով
ՀՀ ԲՏԱ նախարարն ու Ֆրանսիայի ԶՈւ և վետերանների հարցերով լիազոր նախարարը քննարկել են մայիսին կնքված ռազմավարական հուշագրի իրագործման հետ կապված հարցեր
22:30
Կատարը կմասնակցի հունիսի 19-ին ԱՄՆ-ի և Իրանի միջև հուշագրի պաշտոնական ստորագրմանը
22:22
Ամբողջ աշխարհը սպասում է Մեսսիի 200-րդ խաղին
Խորհրդանշական և կարևոր քայլ. շվեդական Scania-ն Հայաստանում է
Ֆրանսիական «Թալեսը» և հայկական «ԲուՏեխը» ռազմավարական գործընկերություն են հաստատել
Հիմնադրամը պետությանը է վերադարձրել 67 հա հողատարածք Դիլիջանում
22:19
Ծաղկաձորում մեկնարկեց Դևիսի գավաթը․ Հայաստանի հավաքականը հաղթեց առաջին տուրում
22:10
Վուչիչը Կոբախիձեին հրավիրել է Բելգրադ՝ ազատ առևտրի համաձայնագրի ստորագրման համար
Ընտրակաշառքը պետք է դառնա ՍԴ քննության առարկա
22:00
Ինչպես են թվային տեխնոլոգիաները կենդանացնում պատմությունը
21:50
ԱՄՆ-ի հետ գործարքը ենթադրում է հատուկ մեխանիզմի գործարկում հրադադարի խախտման դեպքում. Իրանի ԱԳՆ
Քաղաքական տրամաբանությունը Պուտինին թելադրում է Քոչարյանին հանձնել Փաշինյանին
21:30
Թրամփն Իրանին «աներևակայելի հետևանքներ» է խոստացել միջուկային զենք ստանալու փորձի համար

Մարթայն ֆան Հելվերտը չի պատկերացնում ԵՄ գործընկերությունն Ադրբեջանի հետ, որը չի լսում հրադադարի կոչը

Նիդերլանդների Քրիստոնեա- դեմոկրատական կուսակցության Արտաքին քաղաքական և պաշտպանական հարցերով խոսնակ, խորհրդարանի պատգամավոր Մարթայն ֆան Հելվերտը չի պատկերացնում Եվրամիության գործընկերությունը Ադրբեջանի հետ, որն ականջալուր չի լինում հրադադարի կոչերին: Պատգամավորը նման տեսակետ հայտնեց Անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի ուղղությամբ Թուրքիայի աջակցությամբ Ադրբեջանի սանձազերծած ռազմական գործողություններին:

Մարթայն ֆան Հելվերտը նկատեց, որ ԵՄ-ն, ՄԱԿ-ը հրադադարի կոչերով են հանդես եկել, ինքը ևս կողմնակից է հրադադարի գաղափարին: «Ադրբեջանը, սակայն, բացահայտ ասել է, որ համաձայն չէ: Չեմ կարծում, որ դա լավ նշան է, հատկապես այն ժամանակ, երբ մենք քննարկում ենք ԵՄ գործընկերությունը նաև Ադրբեջանի հետ: Եվ չեմ կարողանում պատկերացնել, որ մենք գործընկերություն կսկսենք մի երկրի հետ, որը չի լսում հրադադարի որևէ կոչ՝ ոչ ԵՄ-ից,ոչ ՄԱԿ-ից»,-ասաց պատգամավորը:

Մարթայն ֆան Հելվերտը կարծում է՝ սարսափելի է, որ Թուրքիան որպես ՆԱՏՕ-ի անդամ, որպես ՆԱՏՕ-ի շատ երկրների դաշնակից, Լեռնային Ղարաբաղի իրավիճակի մասին խոսում է պատերազմական լեզվով:

«Ես նախարարին խնդրել եմ միջազգային ճնշում գործադրել Թուրքիայի վրա, որ դադարի խոսել պատերազմի լեզվով Լեռնային Ղարաբաղի հակամարտության առնչությամբ»,-ասաց նա ու հավելեց՝ այն, ինչ պետք է անի միջազգային հանրությունը, ինչպես նաև Թուրքիան՝ այս հակամարտությունն ապաէսկալացնելն է, զենքի օգտագործումը դադարեցնելը:

Պատգամավորը նաև դատապարտեց, որ Թուրքիան շատ սիրիացի վարձկաններ է բերել Լեռնային Ղարաբաղի ժողովրդի դեմ կռվելու: Նա նկատեց, որ Ադրբեջանը ռազմական օգնություն է ստանում Թուրքիայից, նաև Իսրայելից:

Մարթայն ֆան Հելվերտի կարծիքով՝ միջազգային հանրության խնդիրն է դադարեցնել կռիվը, զենքի կիրառումը, ապաէսկալացնել իրավիճակը:

Նրա կարծիքով՝ միջազգային հանրությունը պետք է ճնշում գործադրի յուրաքանչյուր երկրի, որ հրադադար լինի:

«Սակայն այն, ինչ ես լսում ու տեսնում եմ, այն է, որ Հայաստանը իսկապես ուզում է հրադադար, իսկ Ադրբեջանը՝ Թուրքիայի կողքին կանգնած, ասում է՝ «մենք կկռվենք, մենք կկռվենք»: Մենք միջազգայնորեն պետք է ճնշում գործադրենք երկրների վրա, որոնք կռվում են»,-ասաց պատգամավորն ու նկատեց, որ ԱՄՆ-ը, Ռուսաստանը, եվրոպական շատ երկրներ այս հարցում միակարծիք են:

Մարթայն ֆան Հելվերտը դիմեց հայ ժողովրդին. «Մի մոռացեք, որ դուք ընկերներ ունեք նաև Նիդերլանդներում: Եվ մենք կանենք ամեն ինչ՝ դադարեցնելու այս կռիվը՝ որքան հնարավոր է շուտ»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում