Կոսովոյում հարձակման է ենթարկվել սահմանային անցումային կետը: Մոտ հիսունի չափ մարդ հարձակվել են սերբերով բնակեցված Կոսովսկա-Միտրովիցի բնակավայրի կողմից: Միակ տեսանյութի վրա պատկերված է, թե ինչպես են կոսովյան սահմանապահները նահանջում: Հարձակվողները Մոլոտովի կոկտեյլներ և քարեր են նետել, իսկ հետո բուլդոզերով քանդել այրվող շինությունները:
Կոսովոյի իշխանությունները կատարվածի համար մեղադրում են Սերբիայի կառավարությանը.
«Այս բռնությունն իրականացվել է Սերբիայի բարձրագույն ղեկավարության հրամանով: Մենք ոչ մի դեպքում չենք նահանջի: Սա մեր հողն է», – ասել է Կոսովոյի վարչապետ Հաշիմ Տաչին: