Saturday, 20 06 2026
Երևան-Մեղրի ավտոճանապարհի դեպի Ջերմուկ տանող հատվածում քարաթափում է տեղի ունեցել
17:30
Իրանը փակում է Հորմուզի նեղուցը
ԿԸՀ-ն կոչ է անում զերծ մնալ անհիմն շահարկումներից
17:10
Զոհվել է Ubisoft-ի համահիմնադիր Կլոդ Գիյեմոն
Կրակոցներ Երևանում․ կան վիրավորներ
16:50
Հունգարիայում Սահմանադրության փոփոխությամբ՝ սահմանափակվել է վարչապետի պաշտոնավարման ժամկետը
Բնությունը պետք է լինի մեր առանձնահատուկ հոգածության ներքո․ ՀՀ վարչապետ
16:30
Մեծ Բրիտանիան նավերի անձնակազմերին խորհուրդ է տվել Հորմուզի նեղուցով անցնելիս օգտագործել հարավային երթուղին
Վարչապետը ծանոթացել է Երևանի բուսաբանական այգում «Կյանքի պուրակ»-ի կառուցման աշխատանքների ընթացքին
Ռուսաստանից Ադրբեջանով Հայաստան է ուղարկվել ևս 490 տոննա ցորեն
Պուտինի իրական հակառակորդը Փաշինյանը չէ, այլ հայ ժողովուրդը՝ իր «վատ օրինակով»
15:50
Պակիստանում յոթ մարդ է զոհվել պայթյունների հետևանքով
ՌԴ-ն երաշխավորել է ՀՀ անվտանգությունը իր հարձակումից, ոչ թե՝ այլ թշնամիների
15:30
Վառելիքի գնաճը մեծացրել է էլեկտրամոբիլների պահանջարկը Եվրոպայում
Երկիրը «մխտռողներին» մի՛ քննարկեք՝ ձերբակալե՛ք և վերջ. չարվեն ռադիկալ քայլեր՝ հետո ավելի վատ կլինի
15:10
Արքայազն Հարրին և Մեգանը երեխաների հետ կժամանեն ՄԹ. BBC
Ռուսաստանը «մերժում» է Ուկրաինայում հրադադարը, համաեվրոպական պատերա՞զմ է սպասվում
14:50
Եվրոպայում սպասվում է ուժեղ շոգի ալիք
ՀՀ ֆինանսների նախարարն ու ԿԲ նախագահը մասնակցել են Արժույթի միջազգային հիմնադրամի և Համաշխարհային բանկի հետ համատեղ հանդիպմանը
14:30
ԱՄՆ-ն ու Կատարը քննարկում են Իրանի ակտիվների ապասառեցումը
Սիսիանի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը. դատախազություն
14:10
Գիտնականները տիեզերքում տարօրինակ երևույթ են հայտնաբերել
Որոնվում է 1938թ. ծնված Նադյա Ղալաչյանը
13:50
«Աուրուսի» արտադրությունը Թաթարստանում փակվում է. նախագիծը անշահավետ է
Շիրակի մարզպետի հանձնարարությամբ սկսվել են Գյումրիում տեղացած ուժեղ կարկուտի հետևանքով գույքային վնասների գնահատման աշխատանքները
13:30
«Եմենի Սարդ-մարդը» մահացել է հրաբխային խառնարանում
Վիենի քաղաքապետի գլխավորությամբ Հայաստան ժամանած պատվիրակության անդամներն այցելել են Հայոց ցեղասպանության հուշահամալիր
13:10
Մեծ Բրիտանիան 16-ից ցածր տարիքի երեխաներին կարգելի օգտվել սոցիալական ցանցերից
Սկսվել են Գյումրիում ուժեղ կարկուտի վնասների գնահատման աշխատանքները
12:50
1 զոհ, 89 վիրավոր կա՝ Մեծ Բրիտանիայում գնացքների բախման հետևանքով

Պատերազմն ու հայկական պետականության «ինստիտուցիոնալ անսահմանությունը»

Թուրքիայի հրահրմամբ Ադրբեջանի սանձազերծած պատերազմը համահայկական փորձություն է, ու այդ բնորոշումը, որ այս օրերին հնչում է ամենատարբեր մակարդակներում՝ պետականից մինչև անձնական, խոհանոցային զրույցներ, ամենևին լոկ բարոյահոգեբանական կամ զգայական մակարդակի հարց չէ: Պատերազմը իսկապես համահայկական փորձություն է՝ բառի ամենաուղիղ իմաստով, որովհետև բոլորովին նորություն չէ, որ հայկական պետականությունը գոյություն է ծավալում մի միջավայրում, ռազմա-քաղաքական հարևանության մի աշխարհագրական դիրքում, որտեղ սպառնալիքները բազմակի գերազանցում են այդ պետականության զուտ ներքին շրջանակի օբյեկտիվ հնարավորությունները, պահանջելով համահայկական ընդգրկում բոլոր առումներով: Մենք հաճախ ենք բերում Իսրայելի օրինակը, որպես համանման իրադրությունում խնդիրներ ունեցած, բարդ միջավայրում ձևավորված և փոքրաթիվ պետականություն, բայց հենց այդ օրինակը վկայում է, որ զուտ պետական ֆունկցիոնալ մասշտաբը բավարար չէ:

Անվտանգության անհրաժեշտ շրջանակ ապահովելու, միաժամանակ ոչ միայն պաշտպանվելու և գոյություն ապահովելու՝ թեկուզ արժանապատիվ գոյություն, այլ զարգանալու և ընդհուպ միջազգային դերակատարման հասնելու համար խիստ անհրաժեշտ է համահայկական ռեսուրսը: Մի բան, որը մեր անկախ պետականության անցնող գրեթե երեք տասնամյակում մատնվել է բարձիթողի վիճակի, օգտագործվել զուտ քաղաքական կոնյունկտուրայի տրամաբանությամբ, միայն անհրաժեշտ առիթներով և հիմնականում պաթոսի և բաժակաճառերի տրամաբանությամբ: Պետք է արձանագրել, որ հայկական պետականությունն ու համահայկական ռեսուրսը համակարգված չեն, չունեն իրական աշխատող ինստիտուցիոնալ փոխկապակցվածություն և, միևնույն ժամանակ, բավականին թույլ են ապահովված գաղափարական «ցեմենտով»: Խոսքը գաղափարախոսության մասին չէ, այլ զանազան կենսունակ գաղափարների, որոնք պետք է ապահովեին ինստիտուցիոնալ փոխկապակցվածության խորքային, հիմքային բովանդակությունը և, ըստ այդմ, մաս առ մաս, երկիր առ երկիր, համայնք առ համայնք բովանդակություն հաղորդեին Հայաստան-Սփյուռք հարաբերությանը՝ առօրյա, սովորական, աշխատանքային բովանդակություն, ինչի կարևորագույն բաղադրիչ պետք է լիներ նաև այն, որ ինստիտուտը պետք է ապահովեր փոխադարձ էֆեկտ՝ Սփյուռքից Հայաստան և Հայաստանից Սփյուռք: Այդ մեխանիզմը բնականաբար պետք է ենթադրեր միանգամայն հստակ մշակված կենսագործող ռեժիմների հնարավորություն, անհրաժեշտության դեպքում՝ արագորեն անցնելով արտակարգ ռեժիմի, ինչպես այժմ:

Կասկածից վեր է, որ այդ պարագայում համահայկական ներուժը կունենար բազմակի ավելի օպերատիվություն ու արդյունավետություն, այդ թվում նաև քաղաքական իմաստով: Խոշոր հաշվով, խոսքը մի ինստիտուցիոնալ և գաղափարա-բովանդակային մեխանիզմի մասին է, որը գործնականում, հայկական պետականության շատ հստակ ֆիզիկական սահմանների պարագայում, այդ պետականությանը կհաղորդեր նաև ինստիտուցիոնալ անսահմանություն: Այլ կերպ ասած՝ ճկունություն, որը անհամեմատ ավելի բարդացնելու է հայկական պետականությանը որևէ մարտահրավերի նետումը, միաժամանակ անհամեմատ դյուրացնելու մեր շահընկեր և գործընկեր պետությունների հետ աշխատանքն ու դրանց շրջանակի ավելացումը՝ դարձյալ ամենօրյա ռեժիմով: Ներկայումս, անշուշտ, մենք, որպես ազգ, որպես ժողովուրդ, առավելագույնս ինքնակազմակերպվում և մոբիլիզացվում ենք, իրացնելով մեր ռեսուրսը անմնացորդ նվիրումով, սակայն աներկբա է, որ պատերազմի մարտահրավերը մեր առաջ դնում է բազմաթիվ նոր խնդիրներ՝ հեռանկարում լուծելու համար, որոնցից առաջնայինը նաև հայկական պետականության սահմանների անվտանգության «անսահմանության» բաղադրիչի ինստիտուցիոնալացումն է:

Լուսանկարը՝ Armeniasputnik-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում