ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, թերթի տեղեկություններով, առաջիկա շաբաթ մեկնելու է 10-15 օրով արձակուրդ.
«Դեռևս որոշված չէ, թե նա որտեղ է հանգիստն անցկացնելու՝ Հայաստանո՞ւմ, թե՞ դրսում։ Ինչ վերաբերում է ՀՀԿ համամասնական ցուցակներին, ապա, մեր աղբյուրների պատմելով, ՀՀԿ առաջնորդը բոլոր կուսակիցներին հորդորել է թերթերի միջոցով «մեսիջ» չուղարկել իրենց»,- գրում է թերթը և հավելում.
«Հավաստի տեղեկություններով՝ նախագահը ոչ մեկին «դաբրո» չի տվել և առայժմ չի խոստացել, որ կլինեն ցուցակներում։ Սպասում է՝ տեսնի՝ ով իրեն ոնց է դրսևորելու։ Ս.Սարգսյանը նաև ասել է, որ ՀՀԿ ցուցակները կքննարկվեն հաջորդ փետրվարին»։