Հուլիսի 28-ին տեղեկատվություն է ստացվել, որ ժամը 13:20-ի սահմաններում Գեղարքունիքի մարզի Սևանի «Հանրային» լողափում՝ ազդալողանի մոտակայքում Սևանի ջրափրկարարները նկատել են մի քաղաքացու, որը դժվարանում է լողալ և խուճապի մեջ է:
Ջրափրկարարներ Ա.Հարությունյանն ու Ա.Գևորգյանը անմիջապես մեկնել են դեպքի վայր և ջրից դուրս բերել Երևան քաղաքի բնակիչ, 1981 թ. ծնված Ազատ Հովհաննիսյանին: Ափին ջրափրկարարները և բուժծառայության աշխատակիցները Ա.Հովհաննիսյանին ցուցաբերել են առաջին բուժօգնությունը:
Ա.Հովհաննիսյանի առողջական վիճակը բավարար է:









































