Հուլիսի 28-ին տեղեկատվություն է ստացվել, որ հուլիսի 27-ին` ժամը 12:00-ի սահմաններում, Արարատի մարզի Արևաբույր գյուղի բնակիչ Հ.Կարապետյանից ահազանգ է ստացվել, որ հուլիսի 16-ին ուժեղ քամու հետևանքով արմատախիլ է եղել իր տան բակում գտնվող ծառը` շրջվելով 90 քմ մակերեսով մարանի վրա, ինչից այն ամբողջությամբ փլուզվել է, ինչպես նաև վնասվել է անասնագոմի տանիքը` 300 քմ մակերեսով:
Դեպքի վայր է մեկնել Մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը:







































