Բրիտանիան տոնելու է այս տարվա երկրորդ արքայական ամուսնությունը: Շաբաթ օրը թագուհու ավագ թոռնուհին` ձիասպորտի աստղ Զառա Ֆիլիփսը, կամուսնանա Անգլիայի լավագույն ռեգբի խաղացողներից մեկի` Մայք Թինդալի հետ:
Սպասվում է, որ հանդիսավորությունները պակաս շքեղ կլինեն, քան Արքայազն Ուիլյամի և Քեյթ Միդլտոնի հարսանիքի ժամանակ էր: Զառան, ով արքայական տիտղոս չի կրում, և Մայքը գերադասում են փայլել միայն մրցումների ժամանակ: