Հուլիսի 29-ին՝ ժամը 01:50-ին տեղեկատվություն է ստացվել, որ ժամը 01:40-ին սնկից թունավորումով Լոռու մարզի Վանաձոր քաղաքի թիվ 1 հիվանդանոցային համալիր են տեղափոխվել Վանաձոր քաղաքի Բանակի փողոցի թիվ 28 տան բնակիչ 1945 թ. ծնված Հայկ Ամիրխանյանը և Ֆիդայիների փողոցի թիվ 65 տան բնակիչ 1936 թ. ծնված Վազգեն Սարգսյանը:
Ըստ հերթապահ բժշկի գնահատման, տուժածների առողջական վիճակը ծանր է:








































