Friday, 07 06 2024
Նոր Նորքի բաժին նռնակով ներխուժման փորձի գործն ավարտական փուլում է. առավել խիստ մեղադրանքներ են առաջադրվել. «Ժողովուրդ»
Երևան-Սևան ավտոճանապարհի 16-18 կմ-երի հատվածը փակ է
Հոսպիտալացվել է ևս 2 տուժած, 2-ի վիճակը ծայրահեղ ծանր է, 4-ինը՝ ծանր
«Պայթել է հեղուկ գազի ցիստեռնը, մեծաքանակ զոհերի մասին լուրը կեղծ է»․ ՆԳՆ խոսնակ
ՔՊ-ական պատգամավորների եւ Անահիտ Ավանեսյանի միջեւ «սառը պատերազմը» շարունակվում է. «Ժողովուրդ»
Բաքվի նոր վերջնագիրը Երեւանին
4 մլն դրամ վարչապետի աշխատակազմից. ինչու՞ կենսագրականում վարչապետի աշխատակազմում աշխատանքի մասին ոչինչ չկա. «Ժողովուրդ»
ՔՊ -ականները դժգոհ են Երեւանում առկա խնդիրներից. «Ժողովուրդ»
Պայթել է գազի ցիստեռնը, այս պահին էլ կա պայթյունի վտանգ. ՆԳՆ խոսնակ
Երևան֊Սևան ճանապարհին տեղի ունեցած պայթյունի հետևանքով նախնական տվյալներով հոսպիտալացվել է 5 քաղաքացի․ Առողջապահության նախարարություն
Հայաստանը չի մասնակցում ՀԱՊԿ նիստին
Ռուսաստանը չափից շատ է մեր երկրում. պետք է վերանայել հարաբերությունները
Դրոնով արված կադրեր՝ գազալցակայանի հրդեհից
Կաշառքը պատժելի չէ՞. Գալստանյանի աջակիցները «կարծրատիպեր են կոտրում»
Հրշեջները մարում են գազալցակայանում բռնկված հրդեհը
Ուժգին պայթյուն Է որոտացել գազալցակայանում՝ Երևան-Սևան ճանապարհին
Ինչպես Հոկտեմբերի 27 -ը «ծնեց» արևմտամետ ընդդիմությանը և Նիկոլ Փաշինյանին
«Սիներջիի» գործով 5 անձի, այդ թվում ԱԺ նախագահի եղբոր կնոջ հետապնդումը դադարեցվել է զղջման հիմքով
ՀՀ-ում անցումային արդարադատությունը և վեթինգը պետք է օրակարգում պահել.հասարակությունը պիտի պահանջի
Բաքուն Երևանին հրավիրել է համատեղ դիմել ԵԱՀԿ-ին
ՀՀ ՊՆ-ն հայտարարում է ԶՈւ պատվո պահակային վաշտում ծառայելու զորակոչիկների ընտրություն
23:00
Հինգ երկրներ ընտրվել են ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նոր անդամներ
22:45
ՄԱԿ-ի արագ արձագանքը կօգնի ճշգրիտ գնահատել հեղեղումների հետևանքները. ՀՀ ՆԳ նախարարը՝ ՄԱԿ-ի մշտական համակարգողին
Գամբարին՝ Միլլի մեջլիս, նրա կուսակցին՝ բանտ
1976-ի և 1991-ի քարտեզները չեն համընկնում՝ ճանապարհները տարբեր են, Բերքաբերի ջրամբարը 1976-ում չկա
Այսքանից հետո միայն խենթը չի փորձի վերաիմաստավորել Հայաստանի քաղաքականությունը
ՀՀ ՄԻՊ-ն ընդունել է Եվրոպայի խորհրդի խտրականության դեմ պայքարի ոլորտի պատվիրակությանը
Ռուսաստանը Ուկրաինայից գրաված տարածքները կմիավորի նոր մարզի մեջ
Պեսկովը ներկայացրել է, թե ինչի շնորհիվ է զարգանում ռուսական տնտեսությունը
Մոսկվայում Ֆրանսիայի քաղաքացու են ձերբակալել

Ռուսաստանը չի ընդունել Թուրքիայի առաջարկը

Ռուսաստանը հավանություն չի տալիս Ադրբեջանին քաղաքական աջակցության վերաբերյալ Թուրքիայի հայտարարություններին՝ սեպտեմբերի 30-ին հայտարարել է Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը: Նա դարձյալ կրկնել է միտքը, որ այդպիսով Թուրքիան յուղ է լցնում կրակին: Ամբողջ հարցն այն է, սակայն, որ Թուրքիան կրակին յուղ է լցնում ոչ թե զուտ քաղաքական աջակցությամբ, այլ ռազմական և ռազմատեխնիկական, մինչդեռ Պեսկովը կարծես թե լռում է այդ առնչությամբ և չի նշում, որ Մոսկվան հավանություն չի տալիս Թուրքիայի ռազմական աջակցությանը:

Իհարկե, մյուս կողմից՝ իրական քաղաքականության ռեժիմում ռազմականը քաղաքականության մի բաղադրիչ է, և նկատի ունենալով քաղաքական աջակցությունը՝ Պեսկովը կարող է նկատի առնել դրա բոլոր, այդ թվում՝ ռազմական բաղադրիչները: Առավել ևս, որ նա հայտարարել է նաև, թե ռուս զինվորականներն ուշադրությամբ հետևում են զարգացումներին և վերլուծում դրանք: Դա նշանակալի հայտարարություն է, ակնարկ թերևս այն մասին, որ ռուս զինվորականները շատ ավելի մոտ են իրադարձություններին, քան դա կարող է թվալ առերևույթ, որովհետև զինվորականության տեսանկյունից իրադարձությունները և ռազմական զարգացումները վերլուծելու համար պետք է տիրապետել դրանց ամենայն մանրամասնությամբ, որովհետև ռազմական իրադրության վերլուծությունը գործնականում հնարավոր է դասել անգամ «ճշգրիտ գիտության» դասին, հետևաբար կարևոր է դառնում ամեն մանրուք:

Այդ իմաստով Պեսկովի հայտարարությունը դառնում է իսկապես ուշագրավ՝ հատկապես նրա հայտարարությունների դինամիկայի համատեքստում, որ ծավալվում է անցնող օրերի ընթացքում: Սեպտեմբերի 28-ի, 29-ի և 30-ի դինամիկայի մեջ բավականին նկատելի է Թուրքիային ուղղված մեսիջների որոշակիությունը, հատկապես այն հայտարարության ֆոնին, որ «Անադոլու» գործակալությանը տված հարցազրույցում արել է Թուրքիայի ԱԳ նախարար Չավուշօղլուն: Նա հայտարարել է, որ Ռուսաստանին առաջարկել են աշխատել միասին՝ ինչպես Սիրիայում, բայց Մոսկվան չի համաձայնել՝ ասելով, թե նախ պետք է դադարեցվի պատերազմը:

Ըստ ամենայնի դրանով է պայմանավորված նաև թուրքական ռազմական միջամտության ինտենսիվացումը, քանի որ պատերազմ դադարեցնելը՝ առանց որևէ ռազմական հաջողության, անգամ որևէ էական կորուստ չունենալու դեպքում, Ալիևի համար նշանակելու է պարտություն: Թուրքիայի համար գուցե ոչ այնքան, բայց տվյալ պարագայում Անկարան հայտնվում է մի վիճակում, երբ կա՛մ պետք է ամեն գնով հասնի գոնե նվազագույն ռազմական հաջողության, կա՛մ արագորեն գտնի Ալիևի պարտության հարցը լուծելու ներադրբեջանական միջոցներ: Հայկական ուժերն ու հայությունը պետք է շարունակեն Անկարայի ու Բաքվի համար այդ դիլեմայի խորացումը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում