Friday, 26 04 2024
Կոռուպցիայի մեջ մեղադրվող ՌԴ ՊՆ փոխնախարարի առանձնատունը
00:45
Քննարկվել են Հայաստան-ԵՄ-ԱՄՆ պայմանավորվածություններին վերաբերող հարցեր
Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում Աննա Հակոբյանին վիրավորելու գործով քրեական վարույթ է նախաձեռնվել
Ալիևին դեռ զսպում են, անզուսպ է 5-րդ շարասյունը. «Նոյեմբերի 9»-ի շահառուները ակտիվացել են
Ալիևը փոքր զիջման գնաց Արևմուտքի ճնշմամբ. սա է քիչ թե շատ արդյունավետ սահմանազատման միակ միջոցը
Ստամբուլում օդի աղտոտվածությունը հասել է վտանգավոր մակարդակի
Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել սահմանազատման գործընթացի մասին զեկույցով
Իլհամ Ալիևը ժամանել է Գերմանիա
ՌԴ իրավապահների, Ռումինիայի և Լեհաստանի Ինտերպոլի կողմից հետախուզվողներ են հայտնաբերվել «Զվարթնոց» օդանավակայանում
22:45
Վիվա-ՄՏՍ. Արևային ֆոտովոլտային կայան՝ սահմանապահ Երասխի մանկապարտեզում
Էրդողանի «իրաքյան գամբիտը»
Նոյեմբերի 9-ին պետք է հետ կանչել «նոյեմբերի 9»-ի փաստաթուղթը
Ալիևը ստում է. սահմանազատման առաջարկը եկել է ԱՄՆ-ից
Սահմանազատումը մտել է Կիրա՞նց. հակասական քարտեզներ
Ալիևը խուսափում է Արևմուտքից. ԱԳ նախարարների Ղազախստանում հանդիպումը դրա մասին է
Կինը ոտքով ու ձեռքով հարվածներ է հասցել ոստիկանին․ Այժմ նրան որոնում են
2023Թ․ Համաշխարհային ռազմական ծախսերը հասել են պատմական առավելագույնին
Հայաստանի շանսը
Հետախուզման մեջ գտնվող ԱՄՆ քաղաքացի բժիշկը հանձնվել է ԱՄՆ-ին
21:30
Շվեդիայի վարչապետը հայտարարել է ՆԱՏՕ-ին պաշտոնական ինտեգրման ավարտի մասին
ԱԺ ՄԻՊ և հանրային հարցերի մշտական հանձնաժողովին են ներկայացվել ՀՀ ՄԻՊ- ի գործունեության տարեկան հաղորդումը և զեկույցը
Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցողը մեղադրվում է ծեծի և խուլիգանության համար
Դեպի ուր կհոսեն ներքաղաքական «ստորջրյա» լիցքերը
Ռուբեն Վարդանյանին թույլ է տրվել խոսել ընտանիքի հետ. hարազատները խնդրել են դադարեցնել հացադուլը
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանում «Հեզբոլլահի»-ի օբյեկտներին
20:30
Ջամայկայում հայտարարել են հանրապետություն հռչակվելու մտադրության մասին
20:20
Հայիթիի վարչապետի հրաժարականից հետո այդ պաշտոնը ժամանակավորապես վստահվել է Միշել Պատրիկ Բուավերին
ՀՀ ԱԺ նախագահը և Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են Հայաստան-ԵՄ վիզաների ազատականացումը
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
19:50
ՄԱԿ-ի հատուկ զեկուցողը կոչ է անում պատժամիջոցներ սահմանել Իսրայելի դեմ

Թուրքիան ուղիղ խփեց ՀԱՊԿ-ին ու Ռուսաստանին

Հայաստանի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ սեպտեմբերի 29-ին թուրքական օդուժի Ֆ-16 բազմաֆունկցիոնալ կործանիչը, Վարդենիսի ուղղությամբ օդ բարձրանալով ադրբեջանական օդանավակայանից, խոցել է հայկական ՀՕՊ ուժերին աջակցություն ցուցաբերող հայկական Սու-25 ռազմական օդանավը: Ցավոք սրտի, զոհվել է մեր օդաչուն: Դա ուղիղ հարված է ոչ միայն հայկական օդանավին, Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքին, այլ նաև Հայաստանի Հանրապետության անվտանգային դաշնակից Ռուսաստանի և անվտանգային ռազմա-քաղաքական դաշնակցային բլոկի կարգավիճակ ունեցող ՀԱՊԿ տարածքին: Ունե՞ն Ռուսաստանն ու ՀԱՊԿ-ն այդ ուղիղ թիրախավորմանը նույնքան ուղիղ և հստակ պատասխան: Երկուսն էլ առայժմ հավատարիմ իրենց ոճին ու բնույթին, պահում են այսպես կոչված հավասարակշռությունը, ավելի շատ կամ գերազանցապես հղում անելով այսպես ասած՝ միջնորդական քան դաշնակցային կարգավիճակին ու պարտավորություններին: Այդ ընթացքում Թուրքիայից հնչում են ավելի ագրեսիվ հայտարարություններ, որ հարվածն Ադրբեջանի տարածքին նշանակելու է հարված Թուրքիային:

Կարո՞ղ են Ռուսաստանն ու ՀԱՊԿ-ը հայտարարել, որ հարված Հայաստանի տարածքին նշանակելու է հարված ՀԱՊԿ-ին և Ռուսաստանին: Թերևս, վստահաբար հնարավոր է ասել՝ չեն կարող, ամենատարբեր պատճառներով: Ու, դժբախտաբար, դա զարմանալի չէ:

Հարցը տվյալ դեպքում այլ է, իսկ գոնե ոչ հռետորաբանության, սակայն իրական քաղաքականության ռեժիմում կցուցաբերվի համարժեք աջակցություն դաշնակցին, առաջին հերթին, իհարկե, Ռուսաստանից: Այստեղ խնդիրը բոլորովին այն չէ, որ Հայաստանը չի կարող առանց Ռուսաստանի: Հայաստանը հայտարարել է համահայկական դիմակայության և միայն սեփական ուժերին ապավինելու մասին: Հարցն այստեղ այլ է՝ Ռուսաստանը չի կարող մնալ և անմասն չէ ծավալվող իրադարձություններից: Ըստ այդմ՝ ամեն ինչ շատ պարզ է՝ իրական քաղաքականության ռեժիմում Մոսկվան եթե Հայաստանի հետ չէ, ապա Թուրքիայի և Ադրբեջանի հետ է: Իսկ, քանի որ ռազմական գործողություններից բացի, անկասկած, ծավալվում են նաև քաղաքական գործընթացներ, այդ հանգամանքը, բնականաբար, էական նշանակություն է ստանում այդ գործընթացներում Հայաստանի մարտավարության և ռազմավարության համար: «Մենք հավաքում ենք ամբողջ տեղեկատվությունը շփման գծում տեղի ունեցողի վերաբերյալ, հետևում ենք բոլոր նորություններին, վերլուծում ենք իրավիճակը, այդ գիտելիքը օգտագործում ենք մեր ապագա դիրքորոշումը ձևավորելու և հետագա քայլերը որոշելու համար՝ ԵԱՀԿ խմբի մեր գործընկերների հետ»,- սեպտեմբերի 29-ին հայտարարել է ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը:

Ակնառու է, որ Ռուսաստանը գերադասում է դադարի կամ սպասողական մարտավարությունը և բավարարվում հայտարարություններով, որ շփումների մեջ է Երևանի, Բաքվի ու Անկարայի հետ: Այդ ընթացքում ակնհայտ նկատելի է թուրքական ագրեսիվության աճը թե՛ դիվանագիտական, թե՛ փաստորեն ռազմական իմաստով: Սեպտեմբերի 29-ի երեկոյան արցախյան պատերազմի առիթով արտահերթ նիստ է անելու ՄԱԿ անվտանգության խորհուրդը, որ նախաձեռնել են Ֆրանսիան ու Գերմանիան: Թուրքիան ագրեսիվանում է այդ խորհրդին ընդառաջ, իսկ Ռուսաստանը՝ սպասում: Հայաստանի և հայության խնդիրը չի փոխվում՝ Հայաստանն ու հայությունը շարունակում են պարտադրված պատերազմը ինքնիշխանության համար և հետ մղել հերթական ռեգիոնալ խաղի մանրադրամ դառնալու սպառնալիքը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում