Tuesday, 16 06 2026
19:30
Զելենսկին բացառում է Մոսկվան այցը և նախազգուշացնում Պուտինին
Կիևում աշխարհահռչակ հայ ռեժիսորի տունը վնասվել է անօդաչուի հարվածից
19:17
Ֆոն դեր Լայենն ու Սթարմերը քննարկել են Մերձավոր Արևելքում վերջին զարգացումները
Ֆիդանը կրկին Անկարան է առաջարկել որպես բանակցությունների վայր
ՔՊ-ն պետք է դիմի ՍԴ. իրական պատկերը պարզելու համար անհրաժեշտ է վերաքվեարկություն
18:50
Թրամփն ու Զելենսկիմն հանդիպել են
Հայկական և արևմտյան զինված ուժերի վարժանքների անցկացումը քաղաքական առումով կարևոր զարգացում է
ԿԸՀ միջնորդություն է ներկայացվել Քոչարյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու համար
18:30
Թրամփը կոչ է արել Ռուսաստանին գործարքի գնալ
ԱՄՆ-Իրան համաձայնությամբ TRIPP-ը էլ ավելի գայթակղիչ է դառնում
ՇՀԿ գլխավոր քարտուղարը բարձր է գնահատվում Հայաստանի ակտիվ գործունեությունը
18:10
Թրամփը, Մակրոնը և Զելենսկին հանդիպում են անցկացրել G7-ի գագաթնաժողովի շրջանակներում. Kyiv Independent
Վատիկանը ներկայիս Ադրբեջանի տարածքի հայկական ժառանգությունը «ուդի-աղվանական կճանաչի՞»
17:50
Մերցը Թրամփին է նվիրել Գերմանիայի հավաքականի մարզաշապիկը
Յետտենն աջակցությունն է հայտնել ժողովրդավարական բարեփոխումներին
17:30
ՀՀ ընտրությունները Եվրոպայի հետ սերտ կապերի ուղերձ էին. Կալլաս
Իտալիան աջակցում է Հայաստանի՝ Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացին
17:10
Ֆիդանը Լավրովի հետ քննարկել է Հարավային Կովկասում ստեղծված իրավիճակը
Ջերմաստիճանը աստիճանաբար կբարձրանա
Անգամ ձեր տված ընտրակաշառքի գնաճն է ապացուցում մեր երկրի տնտեսական աճը․ Մանավազյան
16:50
Իրանի հետ մեր գործարքն ավարտված է. Թրամփ
Հարգելի ոչ բարով ընդդիմություն, նոր ԱԺ-ում ձեզ սպասում է այն, ինչից ամենաշատն եք վախենում․ Ազարյան
Կիպրոսի համալսարաններում սովորելու հնարավորություն
Արտաքին ուժերի ազդեցության ռիսկերը հաղթահարված են, այլևս գոյություն չունեն․ վարչապետ
Եթե պատրաստ է խոսելու, Զելենսկին միշտ էլ կարող է գալ Մոսկվա. Պեսկով
2026-ին խաղաղության ու կոնֆլիկտի ավարտի փաստը լեգիտիմություն ստացան․ ժողովուրդը տեր կանգնեց
ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը հետևել է անգլերենի միասնական քննության ընթացքին
Նոր ԱԺ-ում ձևավորվելիք ընդդիմությունը ապօրինի գործունեության արդյունքում ձևավորված քաղաքական միավոր
16:10
Կանադան պատրաստ է օգնել Հորմուզի նեղուցով նավագնացության վերականգնմանը
Դա հեշտ գործ չէր․ վարչապետը՝ թոշակների բարձրացման հիմքերի ու պատճառների մասին

Արա Աբրահամյանը ՌԴ բարձրաստիճան պաշտոնյաների հետ է հանդիպում, բացատրում է, որ այս պատերազմը Արցախի, Հայաստանի ու Ադրբեջանի միջև չէ

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Ռուսաստանի հայերի միության փոխնախագահ Լուսիկ Ղուկասյանը:

– Տիկին Ղուկասյան, Արա Աբրահամյանը հայտնել է, որ ռուսաստանաբնակ մեր 20000 հայրենակիցներ ցանկություն ունեն գալ Հայաստան՝ մասնակցելու պատերազմին։ Այս ուղղությամբ ինչպիսի՞ աշխատանք է իրականացվում։

– Շատերը մեզ դիմում են նամակով, զանգերով, գալիս են մեր գրասենյակներ, որոնք տեղակայված են 650 քաղաքներում։ Առայժմ մենք Հայաստանից կամ Արցախից նման հարցում չունենք։ Համենայնդեպս, մարդիկ ցուցակագրվում են, և մենք կապի մեջ ենք և՛ Հայաստանի, և՛ Արցախի հետ։ Մենք չենք կարող գործընթացը կազմակերպել, ունենք ցուցակ և անհրաժեշտության դեպքում կարող ենք փոխանցել համապատասխան կառույցներին։ Եթե մարդիկ ցանկանան գնալ, նրանց ոչ ոք չի կարող արգելել։

Կամավորները դիմում են միությա՞նը, թե՞ դեսպանությանը։

– Հայերի միությունում, շրջաններում կան շտաբներ։ Մարդիկ տարբեր տեղեր են դիմում, բայց այս անգամ մենք կոորդինացնում ենք մեր աշխատանքները թե՛ դեսպանության, թե՛ այլ կառույցների հետ։ Ինչպես գիտեք՝ 2 oր առաջ ժողովներ էին և՛ Հայերի միությունում, և՛ դեսպանությունում, որպեսզի կոորդինացնենք մեր քայլերն ու աշխատանքները։ Սա մոտավոր թիվ է, որը, ըստ մեր տեղկությունների, ընդգրկում է մարդկանց, ովքեր կարող են վերադառնալ Հայաստան։

Հետաքրքիր է, տիկին Ղուկասյան, տեղի մեծահարուստ հայերից կա՞ն օգնել ցանկացողներ։ Ուզում եմ հասկանալ՝ բացի կամավորներից, ովքեր ցուցակագրվել են, ուրիշ էլ ի՞նչ աշխատանք է իրականացվում։

– Ինչ վերաբերում է Հայերի միությանը, ուզում եմ նշել, որ մենք շտաբ ունենք Երևանում, ինչպես նաև ներկայացուցչություն ունենք Արցախում, որոնց միջոցով հարցում ենք արել, թե ինչի կարիք ունի հիմա Արցախը։ Ցուցակը, որը մեզ ներկայացրել են, հիմնականում քաղաքացիական բնակչության համար է։ Ինչ ցուցակ ներկայացրել են, ամբողջը Երևանում գնել ենք, տեղավորել մեքենաներում, որոնք ուղևորվում են Արցախ։ Բացի դրանից, շատերն են մեզ դիմում. ոչ օլիգարխները, բայց և՛ իրենց հացի փողն աշխատող մարդիկ, և՛ ռեգիոնալ ղեկավարները, և՛ ակտիվիստները, և՛ գիտնականները, դասախոսները։ Մենք բոլորին կոչ ենք անում գումարը փոխանցել Հայաստանի Կենտրոնական բանկի հաշվին, որը մեզ ներկայացրել են Արցախից, որպեսզի կասեցվեն մասնավոր բացված հաշիվներին փոխանցումները, որոնք, իբրև թե, Արցախի համար են նախատեսված։ Կա պաշտոնական ներկայացված հաշիվ, և կոչ ենք անում փոխանցել հենց այդ հաշվին։ Ասեմ, որ մեզ օլիգարխներ չեն դիմել։ Դիմում են մեր ընկերները, այսօր զանգ եկավ Պետերբուրգի մեր ընկերոջից՝ Հրաչյա Պողոսյանից։ Նա բարեգործ է, իր կողմից աջակցություն անում է, բայց ցանկացավ նաև Հայերի միության միջոցով օգնություն ցուցաբերել։ Այսպիսի զանգեր կան, բայց, համենայնդեպս, մեզ հետ մեծահարուստները կապ չեն հաստատել։ Բայց վստահ եմ, որ իրենք էլ իրենց ճանապարհներով են գնում և ինչ-որ բաներ անում։ Ուզում եմ նշել, որ կապ չունի՝ հարուստ են, թե ոչ, հետաքրքրվողները, զանգահարողները շատ են, նույնիսկ ապաստարաններ են առաջարկում։ Առավոտյան բոլորս արթնանում ենք Արցախի մասին մտածելով, գիշերը քնում ենք մտքներս այնտեղ, նայում ենք, թե ինչ վիճակ է, երեխեքը ոնց են։ Բոլորս մի մարդու նման Արցախի հետ ենք։

Արա Աբրահամյանը այս օրերին մի շարք հանդիպումներ է ունենում բարձրաստիճան ռուս պաշտոնյաների, հասարակական գործիչների հետ։ Անուններն էլ չեմ կարող տալ, որովհետև հետո ադրբեջանցիները գնում, ասում են՝ ինչո՞ւ եք հայերի հետ հանդիպում, մեզ հետ էլ հանդիպեք։ Խնդիրներ են սարքում։ Բայց հավատացեք՝ շատ լուրջ կառույցներում շատ լուրջ հանդիպումներ է ունենում, բացատրում է, թե ինչ է կատարվում, բացատրում է, որ այս պատերազմը Արցախի, Հայաստանի ու Ադրբեջանի միջև չէ, որ այս պատերազմը Թուրքիայի հետ է, և շատ լուրջ տարածաշրջանային խնդիրների կարող է բերել։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում