ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր և Երևան քաղաքի վարչությունները հուլիսի 28-ին, ժամը 21.15-ի սահմաններում, ապօրինի թմրամիջոց պահելու կասկածանքով Երևան քաղաքի «Արմենիա» հեռուստաընկերության մոտ գտնվող ավտոտեխսպասարկման կետից, «Օպել Վեկտրա» մակնիշի ավտոմեքենայով հանդերձ, բերման են ենթարկել 31-ամյա Արման Ա.-ին:
Ավտոմեքենայի սրահից հայտնաբերվել և առգրավվել է «B-8» գրառումով «Սուբոտեքս» տեսակի թմրամիջոցին նմանվող դեղահաբ:
Ըստ Արման Ա.-ի հայտարարության՝ դա «Սուբոտեքս» տեսակի թմրամիջոց է, որը, ինչպես և ևս 4 հաբ, ս/թ մարտ ամսին բերել է Ֆրանսիայից՝ իր օգտագործման համար:
Առգրավվածն ուղարկվել է փորձաքննության:
Կատարվում է հետաքննություն:










































