Thursday, 11 06 2026
Ոչ բոլորն են հասկացել, որ հունիսի 7-ին Հայաստանը հաղթեց. սա հաղթանակ էր Կրեմլի նկատմամբ
Երևան-Բրյուսել հարաբերությունները կարող են նույնիսկ հետդարձ ունենալ, եթե չլինի ռուսական գործոնը
Ռուսաստանը Հայաստանի հետ «բազառից» առաջ բարձրացնում է խաղադրույքը
Մոսկվան մեծացնում է Երևանի դեմ ճնշումը․ հեռանա՞լ ՀԱՊԿ-ից, թե՞ «սպասել հեռացվելուն»
ԱՊՀ ստեղծագործական և գիտական մտավորականության համաժողովում Էդուարդ Թոփչյանը և Բելլա Ամարյանն արժանացել են մրցանակների
ԱԳ նախարարի տեղակալը Մարիա Թելալյանի հետ հանդիպմանն ընդգծել է ՀՀ պատրաստակամությունը ԺՀՄԻԳ-ի հետ կառուցողական համագործակցության շարունակական ընդլայնմանը
00:40
«Փյունիկ»-ը տարբերանշանի վրա կրկին ավելացրել է չեմպիոնական աստղը
Հայաստանի թեկնածուն ընտրվել է ՄԱԿ-ի Հաշմանդամություն ունեցող անձանց հանձնաժողովի անդամ
00:20
Հայաստանի կանանց ֆուտբոլի ազգային թիմը պարտությամբ ավարտեց ընտրական փուլը
Տաշիրում կասեցվել է պանրի արտադրամասի արտադրական գործունեությունը․ ՍԱՏՄ
Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձի նկատմամբ ընտրվել է կալանք. հայտարարվել հետախուզում. 3 անձի վերաբերյալ նախաքննությունն ավարտվել է
Պուտինը պահանջել է ուժեղացնել կրթական համակարգի անվտանգությունը
ՍԱՏՄ-ն «Զվարթնոց» օդանավակայանում գործող հանրային սննդի կետում հայտնաբերել է վտանգավոր սննդամթերք
23:30
Տոկիոյում հանդիպել են Ճապոնիայի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները
Տեսանկարահանող սարքը կգործարկվի հունիսի 15-ից
23:10
Հաքան Ֆիդանը Սոֆիայում հանդիպումներ է անցկացրել մի շարք պաշտոնյաների հետ
Անցած մեկ օրում բացահայտվել է 184 հանցագործություն
Էրդողանը հայտարարել է, որ Իսրայելի քաղաքականությունը սպառնալիք է դարձել Թուրքիայի ազգային անվտանգության համար
Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի «Մուշ» կինոթատրոնի շենքը կվերադարձվի Հայաստանի Հանրապետությանը
ՌԴ արտգործնախարարությունում հանդիպում կանցկացվի Ֆրանսիայի, Գերմանիայի և Բրիտանիայի դեսպանների հետ
Եթե ընտրություններին միասնական ճակատով մասնակցեին ԼՀ-ը, ՀԱԿ-ը և Բևեռը, ապա կհաղթեր անվավեր քվեաթերթիկը. Գալջյան
Դոնալդ Թրամփը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին
22:10
Քեշմ կղզու մոտակայքում պայթյուններ են որոտացել. «Mehr»
Հայաստանը ռուսական գազային շանտաժին չպետք է տեղի տա. գազ հնարավոր է ձեռք բերել այլ երկրներից
21:50
Եմենի ափերի մոտ բեռնանավ է գրոհի ենթարկվել
Այդ ուժը մեզ շփոթում է իր մոտ ծվարած, մի ցուցակից մյուսը թռչկոտողների հետ. մենք Վարդևանյան չենք
Ռուսաստանը պատրաստ է Վրաստանի հետ համագործակցության ընդլայնման. Զախարովա
Մոսկվան Երևանի նկատմամբ վարում և վարելու է «սեր առանց պարտավորության» քաղաքականությունը
21:09
Իրանի հարավը ջրամատակարարման խնդրի է բախվել ԱՄՆ-ի հարվածներից հետո
Վլադիմիր Պուտինը կայցելի՞ Թուրքիա

Փոխվարչապետն ընդունեց «ՀՄՀ» կորպորացիայի պատասխանատուներին

ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանն այսօր ընդունեց «Հազարամյակի մարտահրավեր» կորպորացիայի ենթակառուցվածքների տնօրեն Հիմեշ Դանգիլին և կորպորացիայի հայաստանյան գրասենյակի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Սոնյա Շահրիգյանին: Հանդիպմանը ներկա էր նաև «ՀՄՀ-Հայաստան» ՊՈԱԿ-ի գլխավոր գործադիր տնօրեն Արա Հովսեփյանը:

Քննարկվեցին «Հազարամյակի մարտահրավեր հիմնադրամ-Հայաստան» ծրագրի ավարտական աշխատանքների հետ կապված հարցեր:

Նշվեց, որ ծրագրով իրականացվող հիմնական աշխատանքները կատարված են: Արդեն շահագործման են հանձնված մայր ջրանցքները, ընթացքի մեջ են և առաջիկայում ամբողջովին կավարտվեն պոմպակայանների, երրորդ կարգի ջրագծերի, դրենաժային համակարգի վերականգնման բաղադրիչներով իրականացվող աշխատանքները: Արձանագրվել են որոշակի խնդիրներ
աշխատանքի որակի հետ կապված, մասնավորապես՝ երրորդ կարգի ջրանցքներում, որոնք կապալառու կազմակերպությունները պետք է վերացնեն:

Երկուստեք կարևորվեց ավարտական փուլում կապալառուների և վերահսկող կազմակերպությունների առավել համագործակցված աշխատանքը՝ հնարավորինս սեղմ ժամկետներում ծրագրերն ավարտելու նպատակով:

Փոխվարչապետը տեղեկացրեց, որ ձևավորվելու է աշխատանքյաին խումբ՝ ՀՀ ՏԿՆ ջրային տնտեսության պետական կոմիտեի մասնագետների մասնակցությամբ, որն առաջիկա շաբաթների ընթացքում կգույքագրի ընթացիկ ծրագրերում առկա խնդիրները՝ հաշվի առնելով, որ մինչև պայմանագրի ավարտը պետք է իրականացվեն բոլոր միջոցառումները, որպեսզի կապալառու կազմակերպությունները վերացնեն արձանագրված թերությունները:
Ա.Գևորգյանը նշեց նաև, որ ՀՀ ՏԿՆ ջրային տնտեսության պետական կոմիտեին հանձնարարվել է աշխատել ՋՕԸ-երի հետ, որպեսզի թերի իրականացված որևէ աշխատանք չընդունվի:

Հանդիպմանը քննարկվեցին պոմպերի հետշահագործման հետ կապված խնդիրները: Այս առնչությամբ փոխվարչապետը նշեց, որ հանրապետությունում գործող ՋՕԸ-երն ունեն անհրաժեշտ կարողությունները նոր պոմպերի սպասարկումը կազմակերպելու համար, իսկ լուրջ տեխնիկական խնդիրների ի հայտ գալու պարագայում առկա են այն մասնագիտական կառույցները, որոնց միջոցով ՋՕԸ-երը, ելնելով սեփական շահագրգռվածությունից, կարող են լուծել տեխնիկամասնագիտական խնդիրները: Փոխվարչապետն ընդունելի համարեց նաև ՋՕԸ-երի և մասնագիտացված ծառայություններ մատուցող ընկերությունների համագործակցությունն ըստ մարզերի կանոնակարգելու հնարավորությունը:

Անդրադարձ կատարվեց նաև երաշխիքային ժամկետում թերությունները վերացնող կազմակերպության գործունեության նկատմամբ վերահսկողության կազմակերպման հարցերին:

Փոխվարչապետը մեկ անգամ ևս վստահեցրեց, որ ՀՀ կառավարությունը պատրաստակամ է իրականացնել հնարավոր բոլոր գործողությունները՝ մինչև պայմանագրով սահմանված ժամկետները ծրագիրն ամբողջական և որակով իրականացնելու համար:

«ՀՄՀ» կորպորացիայի պատասխանատուները գնահատելով իրականացվող ջանքերը՝ հույս հյատնեցին, որ ընթացքում ի հայտ եկող տեխնիկական խնդիրները համատեղ աշխատանքների շնորհիվ կստանան իրենց լուծումները:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում