Friday, 26 04 2024
Կոռուպցիայի մեջ մեղադրվող ՌԴ ՊՆ փոխնախարարի առանձնատունը
00:45
Քննարկվել են Հայաստան-ԵՄ-ԱՄՆ պայմանավորվածություններին վերաբերող հարցեր
Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում Աննա Հակոբյանին վիրավորելու գործով քրեական վարույթ է նախաձեռնվել
Ալիևին դեռ զսպում են, անզուսպ է 5-րդ շարասյունը. «Նոյեմբերի 9»-ի շահառուները ակտիվացել են
Ալիևը փոքր զիջման գնաց Արևմուտքի ճնշմամբ. սա է քիչ թե շատ արդյունավետ սահմանազատման միակ միջոցը
Ստամբուլում օդի աղտոտվածությունը հասել է վտանգավոր մակարդակի
Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել սահմանազատման գործընթացի մասին զեկույցով
Իլհամ Ալիևը ժամանել է Գերմանիա
ՌԴ իրավապահների, Ռումինիայի և Լեհաստանի Ինտերպոլի կողմից հետախուզվողներ են հայտնաբերվել «Զվարթնոց» օդանավակայանում
22:45
Վիվա-ՄՏՍ. Արևային ֆոտովոլտային կայան՝ սահմանապահ Երասխի մանկապարտեզում
Էրդողանի «իրաքյան գամբիտը»
Նոյեմբերի 9-ին պետք է հետ կանչել «նոյեմբերի 9»-ի փաստաթուղթը
Ալիևը ստում է. սահմանազատման առաջարկը եկել է ԱՄՆ-ից
Սահմանազատումը մտել է Կիրա՞նց. հակասական քարտեզներ
Ալիևը խուսափում է Արևմուտքից. ԱԳ նախարարների Ղազախստանում հանդիպումը դրա մասին է
Կինը ոտքով ու ձեռքով հարվածներ է հասցել ոստիկանին․ Այժմ նրան որոնում են
2023Թ․ Համաշխարհային ռազմական ծախսերը հասել են պատմական առավելագույնին
Հայաստանի շանսը
Հետախուզման մեջ գտնվող ԱՄՆ քաղաքացի բժիշկը հանձնվել է ԱՄՆ-ին
21:30
Շվեդիայի վարչապետը հայտարարել է ՆԱՏՕ-ին պաշտոնական ինտեգրման ավարտի մասին
ԱԺ ՄԻՊ և հանրային հարցերի մշտական հանձնաժողովին են ներկայացվել ՀՀ ՄԻՊ- ի գործունեության տարեկան հաղորդումը և զեկույցը
Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցողը մեղադրվում է ծեծի և խուլիգանության համար
Դեպի ուր կհոսեն ներքաղաքական «ստորջրյա» լիցքերը
Ռուբեն Վարդանյանին թույլ է տրվել խոսել ընտանիքի հետ. hարազատները խնդրել են դադարեցնել հացադուլը
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանում «Հեզբոլլահի»-ի օբյեկտներին
20:30
Ջամայկայում հայտարարել են հանրապետություն հռչակվելու մտադրության մասին
20:20
Հայիթիի վարչապետի հրաժարականից հետո այդ պաշտոնը ժամանակավորապես վստահվել է Միշել Պատրիկ Բուավերին
ՀՀ ԱԺ նախագահը և Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են Հայաստան-ԵՄ վիզաների ազատականացումը
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
19:50
ՄԱԿ-ի հատուկ զեկուցողը կոչ է անում պատժամիջոցներ սահմանել Իսրայելի դեմ

Հույս ունենանք՝ Գ. Աբրահամյանի որոշումը առիթ կդառնա, որ գտնենք պատգամավորներ-քաղհասարակություն շփման նոր մոդել. Զոլյան

Չեմ կարող չխոսել մեր ընկեր և գործընկեր Gayane Abrahamyanի՝ մանդատը վայր դնելու որոշման մասին։ Այդ մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է «Իմ Քայլը» դաշինքից ԱԺ պատգամավոր Միքայել Զոլյանը:

«Շատ եմ ցավում, որ Գայանեն որոշում է ընդունել հեռանալ ԱԺ-ից։ Իմ կարծիքով, նրա որոշումը հետևանքն է այն հանգամանքի, որ չի կայացել պատգամավորներ-քաղաքացիական հասարակություն երկխոսությունը։ Նման իրավիճակում, երբ պատգամավորներ-քաղհասարակություն երկխոսությունը բացակայում է կամ անարդյունավետ է, այն պատգամավորները, ովքեր դուրս են եկել քաղաքացիական հասարակությունից, հայտնվում են շատ տհաճ մի իրադրության մեջ, և մանդատը վայր դնելը այդ իրադրությունից դուրս գալու միջոցներից մեկն է։ Չեմ կարծում, որ դա լավագույն միջոցն է, հետևաբար չեմ ողջունում Գայանեի որոշումը, բայց մարդկային առումով կարող եմ նրան հասկանալ։

Այս պահին չեմ ուզում մեղավորներ փնտրել։ Ենթադրում եմ, որ չկայացած երկխոսության կողմերից յուրաքանչյուրը հակված կլինի մյուսին մեղադրել։ Եթե հարցնենք պատգամավորներին, այդ թվում ինձ, հավանաբար, ավելի հակված կլինենք մեղադրել քաղաքացիական հասարակության մեր ընկերներին։ Քաղհասարակության մեր ընկերներն էլ երևի մեզ կմեղադրեն։

Եկե՛ք այդ ճանապարհով չգնանք։ Փաստն այն է, որ երկխոսությունը չի կայացել, և դրա պատասխանատվությունը կրում ենք մենք բոլորս։ Եկե՛ք բոլորս՝ թե՛ պատգամավորները, թե՛ քաղհասարակությունը, թե՛ ակտիվիստները մտածենք այն մասին, թե մեզնից յուրաքանչյուրն ինչ կարող է անել, որ այդպես չլինի։ Որովհետև համոզված եմ, որ Գայանե Աբրահամյանի նման փայլուն պատգամավորի հրաժարականից չի շահում ո՛չ Ազգային Ժողովը, ո՛չ կառավարող թիմը, ո՛չ քաղաքացիական հասարակությունը, ո՛չ էլ քաղաքացիական ակտիվիստները։

Հույս ունենանք, որ Գայանե Աբրահամյանի որոշումը առիթ կդառնա, որ մենք սկսենք փնտրել և գտնենք պատգամավորներ-քաղհասարակություն շփման նոր մոդել և նոր լեզու։ Շատ ափսոս կլինի, եթե դա մեզ չհաջողվի։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում