Friday, 26 04 2024
Կոռուպցիայի մեջ մեղադրվող ՌԴ ՊՆ փոխնախարարի առանձնատունը
00:45
Քննարկվել են Հայաստան-ԵՄ-ԱՄՆ պայմանավորվածություններին վերաբերող հարցեր
Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում Աննա Հակոբյանին վիրավորելու գործով քրեական վարույթ է նախաձեռնվել
Ալիևին դեռ զսպում են, անզուսպ է 5-րդ շարասյունը. «Նոյեմբերի 9»-ի շահառուները ակտիվացել են
Ալիևը փոքր զիջման գնաց Արևմուտքի ճնշմամբ. սա է քիչ թե շատ արդյունավետ սահմանազատման միակ միջոցը
Ստամբուլում օդի աղտոտվածությունը հասել է վտանգավոր մակարդակի
Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել սահմանազատման գործընթացի մասին զեկույցով
Իլհամ Ալիևը ժամանել է Գերմանիա
ՌԴ իրավապահների, Ռումինիայի և Լեհաստանի Ինտերպոլի կողմից հետախուզվողներ են հայտնաբերվել «Զվարթնոց» օդանավակայանում
22:45
Վիվա-ՄՏՍ. Արևային ֆոտովոլտային կայան՝ սահմանապահ Երասխի մանկապարտեզում
Էրդողանի «իրաքյան գամբիտը»
Նոյեմբերի 9-ին պետք է հետ կանչել «նոյեմբերի 9»-ի փաստաթուղթը
Ալիևը ստում է. սահմանազատման առաջարկը եկել է ԱՄՆ-ից
Սահմանազատումը մտել է Կիրա՞նց. հակասական քարտեզներ
Ալիևը խուսափում է Արևմուտքից. ԱԳ նախարարների Ղազախստանում հանդիպումը դրա մասին է
Կինը ոտքով ու ձեռքով հարվածներ է հասցել ոստիկանին․ Այժմ նրան որոնում են
2023Թ․ Համաշխարհային ռազմական ծախսերը հասել են պատմական առավելագույնին
Հայաստանի շանսը
Հետախուզման մեջ գտնվող ԱՄՆ քաղաքացի բժիշկը հանձնվել է ԱՄՆ-ին
21:30
Շվեդիայի վարչապետը հայտարարել է ՆԱՏՕ-ին պաշտոնական ինտեգրման ավարտի մասին
ԱԺ ՄԻՊ և հանրային հարցերի մշտական հանձնաժողովին են ներկայացվել ՀՀ ՄԻՊ- ի գործունեության տարեկան հաղորդումը և զեկույցը
Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցողը մեղադրվում է ծեծի և խուլիգանության համար
Դեպի ուր կհոսեն ներքաղաքական «ստորջրյա» լիցքերը
Ռուբեն Վարդանյանին թույլ է տրվել խոսել ընտանիքի հետ. hարազատները խնդրել են դադարեցնել հացադուլը
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանում «Հեզբոլլահի»-ի օբյեկտներին
20:30
Ջամայկայում հայտարարել են հանրապետություն հռչակվելու մտադրության մասին
20:20
Հայիթիի վարչապետի հրաժարականից հետո այդ պաշտոնը ժամանակավորապես վստահվել է Միշել Պատրիկ Բուավերին
ՀՀ ԱԺ նախագահը և Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են Հայաստան-ԵՄ վիզաների ազատականացումը
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
19:50
ՄԱԿ-ի հատուկ զեկուցողը կոչ է անում պատժամիջոցներ սահմանել Իսրայելի դեմ

Պարգևատրման գործընթացն իր մեջ սուբյեկտիվիզմ է պարունակում․ ինչու չեն խրախուսվել «Նորք» ինֆեկցիոնի մասնագետները

Հայաստանի Անկախության տոնի առթիվ երեկ՝ սեպտեմբերի 21-ին, առողջապահական հաստատությունների մի խումբ ներկայացուցիչներ արժանացել են պետական պարգևների կորոնավիրուսի համավարակի դեմ պայքարում ունեցած ավանդի համար։ Այդ հաստատությունների թվում, սակայն, չկար «Նորք» ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնը, որի ներդրումն ու դերը այդ ամենում ևս պակաս չի եղել:

Կենտրոնի անձնակազմը բաց նամակ է հղել նախագահ Արմեն Սարգսյանին և վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ նեղսրտելով, որ իրենց բժշկագիտական թիմի ներուժն ու ներդրումը պետք է չանտեսվեր ու գնահատվեր։

«Նորք ԻԿՀ-ի՝ ներկայիս Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնի ողջ անձնակազմը եղել է վիրուսի դեմ պայքարի առաջնագծում: Առաջամարտիկի դերը կրել և շարունակում ենք կրել պատվով, ավելին՝ շարունակելու ենք:

Կարծում ենք՝ մեր բժշկագիտական թիմի ներուժն ու ներդրումը պետք է չանտեսվեր ու գնահատվեր: Ինչպես մեր երկրի նախագահի, վարչապետի և կառավարության կողմից, այնպես էլ առողջապահության նախարարության կողմից թեկնածուներ առաջադրելիս չպետք է մոռացվեր ու անտեսվեր, քանզի մեր գիտելիքներն ու ջանքերը ծառայել և շարունակում են ծառայել առաջնահերթ մեր Անկախ Հայաստանին, մեր քաղաքացիներին: Գիտակցում ենք, որ չէին կարող պարգևատրվել բոլորը, որ ընտրությունը կատարվել է ներկայացված թեկնածուների միջև, բայց և արդարությունն էլ ենթադրում է, որ չի կարող անտեսվել այն կոլեկտիվը, որն իսկապես եղել է ու կա հիվանդության դեմ պայքարի առաջամարտիկ»,- ասված է բաց նամակում։

«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում առողջապահության նախկին նախարար Արարատ Մկրտչյանը նշեց՝ իր պաշտոնավարման ժամանակ պարգևատրումներն այդքան շատ չէին, այնուամենայնիվ, պարգևատրման գործընթացում, ըստ նախկին նախարարի, կան սուբյեկտիվության տարրեր։ Նախկին նախարարը ևս զարմացած է, թե ինչու «Նորք» ինֆեկցիոն կլինիկայի անձնակազմը անտեսվեց պարգևատրման այս պրոցեսից։

«Ցանկացած անձի պարգևատրումը և առհասարակ պարգևատրման մեխանիզմները մեզանում բարեփոխման կարիք ունեն։ Անհրաժեշտություն կա սահմանել պարգևատրվողների ընտրման և գնահատման որոշակի չափորոշիչներ, հակառակ դեպքում դա կարող է դառնալ ցանկությունների հարթության մեջ որոշումներ կայացնել։ Ընդհանուր առմամբ, պարգևատրման, խրախուսման համակարգում վերափոխման կարիք կա։ Պրոցեսը միշտ էլ իր մեջ կրել է սուբյեկտիվիզմ։ Իսկ խոսել, թե որքանով է առողջապահական համակարգը հաջողել կովիդի դեմ պայքարում, ես նախընտրում եմ խոսել այդ մասին պանդեմիայի ավարտից հետո։ Ավելի օբյեկտիվ է, երբ ավարտվում է, նոր սկսում ես խոսել այդ մասին»,- տեսակետ հայտնեց ոլորտի մասնագետը։

Արարատ Մկրտչյանը կարծիք հայտնեց, որ հնարավոր է առաջիկայում ևս պարգևատրում տեղի ունենա և այս խրախուսմամբ չավարտվի․ «Պանդեմիան շարունակվում է, ու առողջապահական համակարգի աշխատակիցները անձնուրաց գործում են։

Չեմ կարծում՝ այս պարգևատրմամբ ավարտվում է համակարգում խրախուսման գործընթացը։ Իսկ «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցի մասով ասեմ, որ, այո՛, առաջին հարվածը այս կենտրոնն իր վրա վերցրեց, որտեղ բավական բանիմաց մասնագետներ են գործում։ Ես էլ եմ զարմացած, թե ինչու իրենք չեն ընդգրկվել այդ գործընթացում, ու ինչու այդ լավագույն մասնագետներին չեն խրախուսել։ Հուսանք, որ սա առաջին ու վերջին պարգևատրումը չէ, և այդ բանիմաց մասնագետների կոլեկտիվը իրենց ուրույն գնահատականը կստանա»,- կարծիք հայտնեց Արարատ Մկրտչյանը։

Նախկին նախարարը գտնում է, որ առողջապահական ոլորտում ապագայում պարգևատրումներ կատարելուց առաջ ցանկալի կլինի հաշվի առնել մասնագիտական միավորների, բժշկական ասոցիացիաների կարծիքը․ «Պարգևատրման ներկայացնելու համար պետք է հաշվի առնել այդ ասոցիացիաների օբյեկտիվ կարծիքը։ Սա կարող է գործընթացում համարվել մեկ չափորոշիչ հետագա պարգևատրումների ու խրախուսանքների համար»։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում