Թուրք-իրանական սահմանային առևտրի համատեղ հանձնաժողովի բանակցությունների 7-րդ փուլում երկու երկրները ստորագրել են մի համաձայնագիր, որով ենթադրվում է 100 միլիոն դոլարի իրանական ապրանքների՝ առանց մաքսի արտահանումը դեպի Թուրքիա։ Այս մասին, Mehr News-ի ներկայացմամբ, հայտարարել է Իրանի ԱԳՆ-ի՝ Ասիայի և Օվկիանիայի հետ առևտրի զարգացման դեպարտամենտի գլխավոր տնօրեն Ամիր Թալեբին։
Նրա խոսքով՝ տվյալ համաձայնագրով նախատեսված ապրանքների 50 տոկոսը պետք է լինի գյուղատնտեսական արտադրանքը, իսկ մնացած 50 տոկոսը բաժին է ընկնելու արդյունաբերական ապրանքներին։
Հիշեցնենք, որ 2010թ. Թուրքիայի ու Իրանի միջև ապրանքաշրջանառությունը կազմել է 10 միլիարդ դոլար։ Ընդ որում՝ իրանական արտահանման 80 տոկոսը եղել են գազի մատակարարումները։
Կողմերը մտադիր են ապրանքաշրջանառության ծավալը հասցնել 20-30 միլիարդ դոլարի։









































