Մամոգրաֆիկ հետազոտության ներմուծումը և տարածումը, որի շնորհիվ հնարավոր է դառնում վաղ շրջանում հայտնաբերել կանանց կրքի քաղցկեղը, լուրջ ազդեցություն չի ունեցել մահացության թվի նվազման վրա: Այս մասին հաղորդում է BBC-ն՝ հղում անելով BMJ բժշկական ամսագրում հրապարակված հոդվածին:
Ինչպես նշվում է հետազոտության մեջ, կրծքի քաղցկեղից մահացությունների թիվը եվրոպական երկրներում գրեթե նույն մակարդակին է՝ չնայած մամոգրաֆիայի ստուգումների համակարգը սկսել է զարգանալ 10-15 տարի առաջ: Հետազոտությունը կատարել է Ֆրանսիայի, Մեծ Բրիտանիայի և Նորվեգիայի գիտնականներից կազմված խումբը:







































