Thursday, 16 05 2024
16:09
ՀՀ կողմից ՀԱՊԿ ֆինանսավորման դադարեցումը մեծ ողբերգություն չէ. փոխնախարար
Իրավիճակը ծանր է․ սրբազաններն Աստծունն ու Կեսարինը խառնել են իրար
15:50
Սլովակիայի վարչապետին սպասվում է ևս մեկ վիրահատություն
15:40
Նիդեռլանդներում աջ կուսակցությունները համաձայնության են եկել կոալիցիայի շուրջ
15:30
Ուսանողների օրը՝ Բիբլոս Բանկ Արմենիայի կրթաթոշակ ստացած ուսանողների հետ
15:20
Նոր Կալեդոնիայում 4 մարդու կյանք խլած խռովությունները շարունակվում են
«Մենք միակերպ ենք հասկանում աշխարհը». Լուկաշենկոն՝ Ալիևին
Բատկան «կկոտրի՞» Ալիեւին
Լոնդոնի ֆոնդային բորսայում վրացական բանկերի բաժնետոմսերի գները կտրուկ նվազել են
14:45
Պուտինը և Սի Ծինփինը ստորագրել են հայտարարություն հարաբերությունների խորացման մասին
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
Վրաստանում բողոքի ակցիայի մասնակցած ԵՄ երկրների ԱԳ նախարարներին մեղադրել են իշխանությունը տապալելու փորձին աջակցելու մեջ
Վարչապետը հետաքրքրվել է Հայրենադարձության կենտրոնի գործունեությամբ
ՀՀ ԱԳ նախարարը Ստրասբուրգում ստորագրել է Օվիեդոյի կոնվենցիան
Ադրբեջանից Հայաստան տրանսֆերներ կամ առկա չեն, կամ էական ծավալ չեն կազմում․ Կենտրոնական բանկ
Առաքանուց հայտնաբերել է «ամֆետամին» տեսակի 90 հաբ
Լուրերի օրվա թողարկում 14։00
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
13:45
Հունգարիան և Սլովակիան արգելափակել են ԵՄ-ի պատասխանը Վրաստանի կողմից «օտարերկրյա գործակալների» մասին օրենքի ընդունմանը
Հիմնանորոգվում է Նորակերտ – Փոքր Մասրիկ ավտոճանապարհը
ԼՂ-ից բռնի տեղահանվածները որքան գումար են ստանալու բնակարան ձեռք բերելու համար. Նարեկ Մկրտչյան
Այդ հատվածներում սահմանը համարվում է դելիմիտացված. ստորագրված արձանագրությունը մեծ հաջողություն է
Հայաստանի ԱԽ քարտուղարն ու Բոգդան Կլիխը քննարկել են տարածաշրջանային և արտատարածաշրջանային զարգացումները
Հարցազրույց Գագիկ Մելքոնյանի հետ
12:45
Նավթի գներն աճել են- 15-05-24
12:30
Ուկրաինայում ավելի քան 4000 ՏՏ մասնագետ բանակից տարկետում ունի
Սահմանազատված հատվածը 1979թ. դե յուրե հաստատված քարտեզներով են՝ վերջինն են ԽՍՀՄ օրոք. Փաշինյան
Բողոքի ակցիայի հավաքին մասնակցելու նպատակով համաքաղաքացիներին նյութապես շահագրգռելու համար մեղադրվող երիտասարդը կալանավորվել է
Ադրբեջանի դատախազությունը դիմել է երկարաձգելու Ռուբեն Վարդանյանի կալանքը
Սահմանազատված հատվածը 1979թ. դե յուրե հաստատված քարտեզներով են՝ վերջինն են ԽՍՀՄ օրոք. Փաշինյան

Բանակցությունները վերականգնվելու դեպքում ընթանալու են ծեծված ճանապարհով. ուզո՞ւմ ենք խաղաղություն, պետք է պատերազմին պատրաստ լինենք

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է  «Հելսինկյան նախաձեռնություն-92»-ի ԼՂՀ կոմիտեի համակարգող, խաղաղության եւ մարդու իրավունքների միջազգային մրցանակների դափնեկիր, արցախցի իրավապաշտպան Կարեն Օհանջանյանը։

– Պարոն Օհանջանյան, ինչպե՞ս եք գնահատում բանակցային գործընթացի ներկայիս փուլը։ Օրերս հայտարարությամբ հանդես եկան Մինսկի խմբի համանախագահները՝ կոչ անելով կողմերին առանց նախապայմանների նստել բանակցությունների սեղանին։ Ինչքանո՞վ է դա այժմ հնարավոր։

– Բանակցային գործընթացը գտնվում է ստագնացիոն վիճակում, և չկան նոր գաղափարներ, որոնք կարող են բեկումնային լինել այն իմաստով, որ կարող են հավասարապես բխել հակամարտության կողմերի հետաքրքրություններից։ Բանակցությունների այդպիսի վիճակը պայմանավորված է գործողությունների դանդաղեցմամբ, որը կապված է պանդեմիայի, ինչպես նաև կողմերի՝ բանակցություններ անցկացնելու ցանկության բացակայությամբ։

Բայց պետք է նկատել, որ բանակցային գործընթացի պատմությունը մեկ անգամ չէ, որ գտնվել է այսպիսի երկարատև անկման մեջ։ Այնուհետև առաջացել են ինչ-որ նոր գաղափարներ, և բանակցություններն անցել են ավելի դինամիկ փուլի։ Սակայն այս անգամ իրավիճակը երկար ձգվեց։ Ո՛չ միջնորդները, ո՛չ էլ հակամարտող կողմերը չունեն նոր գաղափարներ բանակցային գործընթացը վերակենդանացնելու համար։

Միջնորդների նոր կոչը՝ վերսկսել բանակցությունները, այսպես կոչված, «մաքուր էջից» կամ առանց նախապայմանների, նոր բան չեն, պարբերաբար ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հանդես են եկել այդպիսի նախաձեռնությամբ։ Եվ այս անգամ էլ այս նախաձեռնությունն, իմ կարծիքով, ոչինչ չի տա։ Դա պայմանավորված է նրանով, որ հակամարտող կողմերն ունեն իրենց օրակարգը, որը 28 տարվա ընթացքում տեսականորեն չի փոխվել, կողմերից յուրաքանչյուրն ավելի ռադիկալ է դարձել իր մտադրություններում, իսկ ավելի կոնկրետ՝ ադրբեջանական կողմն ամեն գնով ցանկանում է վերահսկել իր «տարածքային ամբողջականությունը», ներառյալ՝ վերահսկել Արցախի տարածքը, իսկ հայկական կողմը՝ հասնել Արցախի դե յուրե միջազգային ճանաչմանը։

Այդ պատճառով, ցանկացած դեպքում, եթե նույնիսկ բանակցությունները վերականգնվեն, նրանք ընթանալու են արդեն ծեծված ճանապարհով, և քննարկվելու են բոլոր այս հարցերը, որոնք տեղ են գտել Մադրիդյան և այլ սկզբունքներում։

Բանակցությունների գնալուց հետո կողմերը պետք է սպասեն, որ իրենց կառաջարկեն քննարկել այն հարցերը, որոնք հետաքրքրում են նաև հակառակորդ կողմին, ինչն էլ նշանակում է, որ բանակցությունների ընթացքում կկրկնվեն նախորդ սցենարները։

Իմ կարծիքով՝ միջնորդները պետք է սկսեն բանակցություններն այնտեղից, որ կողմերը ստորագրեն միմյանց նկատմամբ ուժի կիրառումը բացառող համաձայնագիր։ Հակառակ դեպքում՝ բոլորը պետք է սկսեն պատրաստվել պատերազմի։ Հին հունական մի սկզբունք կա, որը հետագայում Վուդրո Վիլսոնը շատ գեղեցիկ ձևակերպել է՝ ուզո՞ւմ ես խաղաղություն, պատրաստվի՛ր պատերազմի։ Մենք պետք է ուժեղ լինենք, որ հակառակորդին ստիպենք հետևել մեր ցանկությանը։ Այլ սկզբունք գոյություն չունի։ Մենք պետք է հույսներս միայն մեր ուժերի վրա դնենք։

– Արցախյան կողմը՝ ի դեմս Արցախի նախագահի ու արտգործնախարարի, հայտարարում է, որ Մադրիդյան սկզբունքներն այլևս սեղանին չեն, և որ լավ կլինի ձևավորել նոր առաջարկներ։ Արդյոք այս փուլում սպասելի՞ են նոր առաջարկներ, և արդյո՞ք այդ նորերն էլ չեն բխելու Մադրիդյան սկզբունքների հիմնական դրույթներից։

– Ես արդեն մասնակիորեն պատասխանեցի այդ հարցին։ Բանակցությունների սեղանին մշտապես կլինեն նույն հարցերը։ Մենք կարող ենք միջնորդներին ու ադրբեջանական կողմին ասել, որ քննարկելու ենք միայն Արցախի կարգավիճակի և անվտանգության առնչվող հարցերը։

Հակառակ դեպքում՝ Ադրբեջանը պարզապես չի մասնակցի բանակցություններին։ Ինչո՞ւ գնալ բանակցությունների, եթե իր հետաքրքրություններն այնտեղ չեն շոշափվելու, իսկ ավելի կոնկրետ՝ մինչև 1988 թվականն ընկած ժամանակահատվածի Ադրբեջանի տարածքային ամբողջականության խնդիրը, ինչպես նաև փախստականների վերադարձի ու պատերազմի ժամանակ Ադրբեջանի քաղաքացիներին հասցված վնասի փոխհատուցման հարցերը։

Հետևաբար` միջնորդները պետք է հաշվի առնեն բոլոր կողմերի հետաքրքրությունները և առաջարկեն քննարկել այն բոլոր հարցերը, որոնք հետաքրքրում են հակամարտության բոլոր կողմերին։ Իսկ ի՞նչ է դա նշանակում, այո՛, վերադարձ բանակցային ողջ գործընթացի պատմությանը, ներառյալ, այսպես կոչված՝ «Մադրիդյան սկզբունքները»։

Ես կողմնակից եմ, որ բանակցություններ լինեն, որովհետև դրանց առկայությունը նշանակում է, որ կա ինչ-որ հիպոթետիկ պայմանավորվածությունների հնարավորություն։ Բայց ամենից շատ բանակցությունները պետք են մեր հասարակություններին, որպեսզի նրանք հույս ունենան ու չվհատվեն, որ կարող է առաջիկայում պատերազմ սկսել։ Դա պետք է և՛ մեզ, և՛ Ադրբեջանին։ Հասարակական կարծիքը, վախերն ու հույսները այստեղ ու այնտեղ միանման են։ Մենք բոլորս մարդիկ ենք, ու մեր վարքագիծը՝ անկախ ազգությունից, շատ նման է։

– Արցախի հասարակությունն այժմ ինչպե՞ս է տրամադրված։ Կա՞ հույս, որ հակամարտությունը կլուծվի Մինսկի խմբի հովանու ներքո, թե՞ ամրացել է պատերազմին պատրաստ լինելու տրամաբանությունը։

Ոչ մի ժողովուրդ պատերազմ չի ուզում։ Պետք է հիմար կամ մազոխիստ լինել, որ պատերազմ ցանկանանք։ Մեր ժողովուրդն էլ իր բնույթով պացիֆիստ է։ Բայց անհրաժեշտության դեպքում, ինչպես դա եղավ 2016 թվականին, երբ մեր հայրենիքին վտանգ են սպառնում, աշխարհի բոլոր կետերից եկան հայերը՝ պաշտպանելու մեր պատմական հայրենիքը։ Մեր ժողովուրդը պատրաստ է զենք վերցնել և ոչ միայն պաշտպանել հայրենիքը, այլ իր ոգու հզորության շնորհիվ նաև հակառակորդին խաղաղություն պարտադրել։

Ադրբեջանը պետք է իմանա, որ պատերազմական գործողությունների վերսկսման դեպքում այդ գործողությունների թատերաբեմը կտեղափոխվի իր տարածք, և մենք կհասնենք Ադրբեջանի ղեկավարության փոփոխությանը, նաև կստիպենք այդ երկրի նոր ղեկավարությանը ճանաչել Արցախի Հանրապետության անկախությունը։ Մենք կկրկնենք Էրիթրեայի օրինակը, եթե Ադրբեջանը մոտ ապագայում այլ լեզու չհասկանա։ Իսկ այսպես հասարակությունը ուզում է հավատալ միջնորդական առաքելության կարողություններին, բայց 2016-ի ապրիլից հետո ավելի շատ հենվում է իր սեփական ուժերի վրա։

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում