Լատվիայի ծովափնյա Յուրմալա քաղաքում շարունակվում է երիտասարդ կատարողների «Նոր ալիք» երաժշտական մրցույթը: Երեկ մրցութային երկրորդ օրն էր: Հայաստանը ներկայացնող Էրիկը ներկայացրել է Հայաստանի հիթերից մեկը, քանի որ երկրորդ մրցութային օրը նվիրված էր հենց այդ թեմային:
Էրիկը ներկայացրել է Առնո Բաբաջանյանի «Քո հետքերը» երգը՝ ստանալով 119 միավոր: Նույնքան միավոր է ստացել Լիտվան ներկայացնող մասնակիցը: Սակայն առաջին մրցութային օրվա ըթնացքում ստացած ցածր միավորի հանրագումարով նա ընդամենը 8-րդն է: