Լուրեր
Պետք է ամբիոնից առանց դիմակի խոսող պատգամավորներին տուգանել. Վարչապետը՝ Այվազյանին
  • 18:37
  • 2020-09-16
  • Դիտումներ՝ *

Այսօր՝ սեպտեմբերի 16-ին, ԱԺ-կառավարություն հարուպատասխանի ժամանակ ԼՀԿ պատգամավոր Հրանտ Այվազյանը հետաքրքրվեց, թե դիմակ չդնելու համար տուգանքները որքանով են նպատակահարմար. «Տուգանքները կանխարգելո՞ւմ են արդյոք վիրուսի տարածումը: Մեկ ամսում տուգանքի չափը կազմում է շուրջ 2.5 մլն»:

«Հիմա դուք ասում եք` մի տուգանեք: Դուք քաղաքացիներին երբևէ կոչով դիմե՞լ եք, որ դիմակ կրեն: Հայաստանում դիմակ չկրելու համար տուգանքները աշխարհում երևի նվազագույնն են: Ես ձեզանից շատ եմ գյուղ գնում և այնքան պապիկ-տատիկների հետ եմ շփվել. հանրության մեծամասնությունը դրական է գնահատում մեր գործողությունները: Ճիշտ եք ասում, պետք չի տատիկներին տուգանել, պետք է ամբիոնից առանց դիմակի խոսող պատգամավորներին տուգանել»,- նշեց վարչապետը:

 

Մանրամասն՝ տեսանյութում:

 

  • Դիտումներ՝ *