Անդրադառնալով Սերժ Սարգսյանի՝ Ծաղկաձորում ասածների վերաբերյալ վերջին երկու օրում Թուրքիայի և Ադրբեջանի սուր արձագանքին՝ «Առավոտ»-ի խմբագիրը գրում է.
«Կարող եմ ենթադրել, որ մեր հարևանների «պոռթկումը» Սերժ Սարգսյանի ասածների հետ ընդհանրապես կապ չունի: Դա պարզապես փորձ է՝ ուշադրություն շեղելու այն հանգամանքից, որ Մինսկի խմբի համանախագահողները՝ մի կողմից, և ԱՄՆ պետքարտուղարը՝ մյուս կողմից, ճնշում են գործադրում, համապատասխանաբար, Ադրբեջանի և Թուրքիայի վրա: Օրինակ՝ տիկին Քլինթոնը համառորեն հետաքրքրվում է՝ ինչո՞ւ չեք վավերացնում արձանագրությունները, իսկ համանախագահներն ասում են՝ վերջապես «հիմնարար սկզբունքի» տարբերակի վրա կանգ առեք և ստորագրեք: Իսկ նրանք ո՛չ ուզում են վավերացնել, ո՛չ էլ ստորագրել։ Դրա համար էլ կողմնակի պատմություններ են հորինում»։