Ռուսաստանի, Չինաստանի և Իրանի հետ կապված ցանցահենները հետևում են այն անհատների և խմբերի գործունեությանը, որոնք կապված են ԱՄՆ-ում սպասվող նախագահական ընտրությունների հետ:
Այս մասին նախազգուշացրել է Microsoft ընկերությունը՝ նշելով, որ չորս տարի առաջ Դեմոկրատական կուսակցության սերվերները կոտրելու մեջ ներգրավված ցանցահենները կրկին փորձել են միջամտել ընտրություններին:
«Ակնհայտ է, որ դրսում ակտիվությունն աճում է, ավելի ու ավելի շատ ջանքեր են գործադրվում ընտրական գործընթացների վրա ազդելու համար»,- ընդգծել են Microsoft-ում: Միևնույն ժամանակ, փորձագետներն ասում են, որ առաջատար քաղաքական կուսակցությունների երկու հիմնական թեկնածուներն էլ ցանցահենների տեսադաշտում են. և՛ հանրապետական, գործող նախագահ Դոնալդ Թրամփը, և՛ դեմոկրատ Ջո Բայդենը:
Տեղեկատվական տեխնոլոգիաների հսկան հայտնում է, որ ավելի քան 200 կազմակերպություններ ցանցահենների հարձակման թիրախ են դարձել: