32 տարի առաջ Ֆլորիդայի բանտից փախած հանցագործը ձերբակալվել է Կոլորադո նահանգում: Նա արդեն 60 տարեկան է և սպանության համար դատապարտված է եղել ցմահ բանտարկության: ԱՄՆ Մարշալների ծառայության աշխատակիցները անտառային հրշեջների համազգեստ հագած ներխուժել են Ֆրեդերիկ Բարեթի խրճիթը և ձերբակալել նրան: Հանցագործի անձը հաստատվել է նրա մարմնի վրայի դաջվածքներով:
Տանը հայտնաբերել են թմրանյութեր, ինչը նաև նոր մեղադրանքներ ներկայացնելու հիմք է հանդիսանում:
Սա Ֆլորիդայի իշխանությունների նոր քաղաքականության շրջանակներում է, ըստ որի նահանգի բանտերից փախած բոլոր հանցագործները պետք է վերադառնան բանտ: