Tuesday, 23 06 2026
ChatGPT Edu գործիքի 50 հազար անվճար բաժանորդագրություն կրթական համակարգի համար․ Հայաստան է ժամանել Օփեն ԷյԱյ միջազգային հարթակի պատվիրակությունը
Ռուսաստանից Ադրբեջանի տարածքով Հայաստան է ուղարկվել 408 տոննա պարարտանյութ
Իջևանի քաղաքային զբոսայգու հողամասի նկատմամբ վերականգնվել է համայնքի սեփականության իրավունքը
Լիբանանում իսրայելական հարվածներից զոհերի թիվը հասել է 4175-ի
Ժաննա Անդրեասյանը հետևել է «Հայոց լեզու և հայ գրականություն» առարկայի միասնական քննության ընթացքին
19:50
Իրանը մտադիր չէ թույլատրել ՄԱԳԱՏԷ-ի տեսուչների մուտքը․ Բաղայի
Հրապարակվել է «Հայաստանի Հանրապետության հուշադրամներ 2025» տարեկան պարբերականը․ ԿԲ
Չելյաբինսկի մարզում փոթորիկը պոկել է երկուհարյուրամյա տաճարի գմբեթը
Վերջին երեք ամիսներին վթարային անջատումների միջին վիճակագրական ցուցանիշը բարելավվել է շուրջ 36,7%-ով. Ռոմանոս Պետրոսյան
19:10
Եվրոպայում հայտարարվել է վտանգի ամենաբարձր մակարդակ
Սոֆիայի սրտում ամենագեղեցիկ փողոցներից մեկն այսուհետ կկոչվի «Հայաստան ճեմուղի»
18:50
Լեհաստանի նախագահ Կարոլ Նավրոցկին պաշտոնական այց կկատարի Թուրքիա
ՄԻՊ-ը մտահոգիչ է համարել տեղի ունեցած միջադեպը
18:30
Թրամփը հայտարարել է, որ կլուծի Իսրայելի՝ Լիբանանից զորքերը դուրս բերել չկամենալու խնդիրը
Արմավիրի մարզի քրեական և համայնքային ոստիկանները թմրամիջոց պահելու, օգտագործելու դեպքեր են բացահայտել
18:10
ԱՀԿ-ն ներկայացրել է Էբոլայի վտանգի գոտում գտնվող երկրները
«Միավորվում» են որ ի՞նչ անեն
17:50
Իրանի նավահանգիստների շրջափակումն ավելի արդյունավետ էր ռմբակոծություններից. Թրամփ
ԶՈՒ-ն երաժիշտ և պարող մասնագետ զորակոչիկներով համալրելու նպատակով ՊՆ-ն հայտարարում է լսումներ և դիտումներ
17:30
Աննախադեպ շոգերից Ֆրանսիայում զոհերի թիվը հասել է 18-ի
Սևանա լճի մակարդակը 50 սմ-ով բարձր է տարեսկզբի ցուցանիշից
17:10
Իրանի նախագահը պաշտոնական այցով մեկնել է Պակիստան
Փարիզում կայացած ՏՀԶԿ հանդիպման արդյունքներով Հայաստանը դարձել է փոխնախագահող երկիր
Թուրքիայի տրանսպորտի նախարարը հայտնել է Հայաստանի հետ երկաթուղային և ավտոմոբիլային հաղորդակցությունների վերագործարկման աշխատանքներում առաջընթացի մասին
16:40
BSTDB-ն և IDBank-ը ստորագրել են 10 միլիոն եվրոյի ֆինանսավորման փաթեթ՝ Հայաստանում ՓՄՁ-ներին և առևտրին աջակցելու նպատակով
16:30
ԱՄՆ-ում հայտարարել են, որ Հորմուզի նեղուցով մատակարարումները վերականգնվել են մինչև նախաճգնաժամային մակարդակ
Հայտնի է՝ ինչ գործի շրջանակներում են խուզարկել Իշխան Սաղաթելյանի տունը
16:10
Իրանն ակնկալում է ակտիվների ապասառեցում 60 օրվա ընթացքում. ՄԱԿ-ում Իրանի մշտական ​​ներկայացուցիչ
Հուլիսի 1-ից որոշ ապրանքների ներմուծման համար մաքսային մարմնին անհրաժեշտ է ներկայացնել համապատասխանության գնահատման փաստաթուղթ
15:50
Իրանը պահանջում է, որ Իսրայելի պաշտպանության բանակը հեռանա Լիբանանից

Սամվել Բաբայանը փարատեց կասկածները՝ Արցախում երկիշխանություն չի կարող լինել

Արցախի Անվտանգության խորհրդի քարտուղար Սամվել Բաբայանը հանդիպել է Արցախի խորհրդարանի պատգամավորների հետ  և մի շարք ուշագրավ հայտարարություններ արել. «Մենք ռեգիոնալ այն վիճակում չենք, որ ներսում ինչ-որ խաղեր տանք։  ԱԽ-ն Արցախում առանձին իշխանություն չէ, այլ ենթակա է նախագահին և կատարում է նախագահի կարգադրությունները»։

Սամվել Բաբայանի այս հայտարարությունները փաստացի պատասխան  են հայաստանյան մամուլի այն տեղեկություններին, թե նա Արցախում ուզում է ընդլայնել իր ազդեցությունը՝ նախագահ Արայիկ Հարությունյանին շրջանցելով, ինչը դուր չի եկել Հայաստանի իշխանությանը, ու Երևանը փորձում է միջամտել ու կանխել այդ իրավիճակը:

Քաղաքագետ Արմեն Վարդանյանն «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում, անդրադառնալով Սամվել Բաբայանի հայտարարություններին, նշեց. «Վերջին շրջանում ակտիվ էին խոսակցություններն այն մասին, թե Արցախում երկիշխանություն է ձևավորվել։ Սամվել Բաբայանը երբեմն հայտարարություններ է անում, որոնք հակասում են պաշտոնական տեսակետին՝ մանավանդ արցախյան կարգավորման հարցով։ Եվ այդ տեսանկյունից պետք է ասեմ, որ պարոն Բաբայանի որոշ հայտարարություններն իրոք մտահոգիչ էին։ Քանի որ նա այլևս անկախ, ընդդիմադիր քաղաքական գործիչ չէ, պատերազմի  մասնակցած զորահրամանատար, նա արդեն Արցախի  Անվտանգության խորհրդի քարտուղարն է, նրա ղեկավարած կուսակցությունը կոալիցիոն կառավարության մեջ է, դա ենթադրում է, որ երկրի իշխանության ու Սամվել Բաբայանի հայտարարությունները պետք է լինեն սինխրոնիզացված, միմյանց համահունչ»։

Ըստ Վարդանյանի՝ հավանաբար այդ կասկածները փարատելու համար է Սամվել Բաբայանը հանդես եկել նման հայտարարություններով: «Դա միայն ողջունելի է, հուսով եմ՝ երկիշխանության դրսևորումներ չեն լինի»,- եզրափակեց նա։

Քաղաքագետ Ռոբերտ Ղևոնդյանն էլ «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց՝ իրերի դասավորությունը հասկացող  քաղաքական գործիչները, քաղաքագետներն ու վերլուծաբանները Արցախում երկիշխանություն հաստատելու վտանգ այսպես թե այնպես չէին տեսնում: «Բայց կան  մարդիկ, որոնք  փորձում են այս հարցի շուրջ շահարկումներ անել, որպեսզի  Հայաստանի ու Արցախի հասարակությունների մեջ իշխանությունների հանդեպ վստահությունը կասկածի տակ դնեն, ուստի նման թյուրիմացություններից զերծ պահելու համար նման հայտարարություն արվեց։ Արցախում  կա լեգիտիմ նախագահ, որն իր հակառակորդներից մեկին պատասխանատու պաշտոնի է նշանակել, նաև նրա հետ  համաձայնության կառավարություն ձևավորել. սա հասուն քաղաքական գիտակցություն ունենալու պետական կառավարման մասին է վկայում»,- նշեց նա։

Արցախում երկիշխանություն հաստատելու խոսակցությունները, քաղաքագետի դիտարկմամբ, մոլորեցնելու փորձ են. «Ինչքան էլ նման խոսակցությունները հիմքեր չունենան, որոշակի ազդեցություն ունենում են, դրանք չեզոքացնելու համար ժամանակ առ ժամանակ նման հայտարարությունների անհրաժեշտություն է առաջանում, ինչն ընդամենը իրական վիճակը ցույց տալու խնդիր է  լուծում։ Սա կարող ենք տեսնել նաև այլ ոլորտներում,  որտեղ կան ֆեյքային հարձակումներ»։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում