Հոսնի Մուբարակի, նրա որդիների և նախկին Ներքին գործերի նախարարի նկատմամբ դատը կայանալու է Կահիրեում: Հայտարարությունը արվել է այն բանից հետո, երբ Առողջապահության նախարարը հայտարել է, որ Մուբարակի առողջական վիճակը բավարար է իրեն մայրաքաղաք տեղափոխելու համար:
83-ամյա Մուբարակը փետրվար ամսից առաջին անգամ է վերադարձվելու Կահիրե փետրվարին Շարմ-էլ-Շեյխ հեռանալուց ի վեր: Եգիպտական օրենքներով դատապարտյալը պետք է ֆիզիկապես ներկա գտնվի դատարանում և դատավորը, գտնվելով նրա հետ միևնույն տարծքում, պետք է անձամբ լսի նրա ցուցմունքները: Մուբարակը մեղադրվում է կորուպցիայի և իր դեմ բողոքող ցուցարարների սպանության հրամաններ տալու մեջ:








































