Monday, 06 05 2024
Խուլիգանություն և ոստիկանների վատ աշխատանք․ ինչ է տեղի ունեցել լրագրող Ժիրայր Ոսկանյանի հետ
15:45
Փարիզում մեկնարկել է Մակրոնի, Սի Ծինփինի և ֆոն դեր Լայենի հանդիպումը
Գեղամ Գևորգյանը Գդանսկում կմասնակցի ICPEN-ի համաժողովին և բարձր մակարդակի հանդիպմանը
Հայտնի է, թե երբ կմեկնարկի առաջին դասարանցիների տվյալների ստուգման և հայտագրման գործընթացը
Գործարկվել է պետական առցանց հարթակ՝ աշխատանք փնտրողի և առաջարկողի համար
Ռուսաստանը հետախուզում է հայտարարել Ուկրաինայի ՆԳՆ նախկին ղեկավար Ավակովի նկատմամբ
Իսկ եթե Վրաստանը «հանձնվի Ռուսաստանի՞ն»
14:50
«Ուկրաինայում զենքի արտադրությունը կկրճատի լոգիստիկ ծախսերը». Բորել
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
14:30
Բեռլինում երրորդ օրն է՝ մարում են պաշտպանական գործարանում բռնկված հրդեհը
«Այս երթը բացարձակ անձի մասին չէ, ոչ էլ անձերի մասին է». Բագրատ սրբազան
Ո՛չ, թքել չի կարելի. ԱԺ-ից հնչող քաղաքական խոսքը ազդում է հասարակության խոսույթի որակի վրա
Արտահերթ ընտրությո՞ւն եք ուզում՝ հարց չկա. դրե՛ք մանդատները
Ձեր նպատակը պարզ է. ամեն ինչ անում եք՝ ՀՀ-ին ներքաշեք պատերազմի մեջ, խաղաղապահներին բերեք
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Իշխանափոխություն ՀՀ-ում հնարավոր է միայն ԱԺ ընտրություններով՝ 2026 թվականին
ՀՀ միակողմանի զիջումների չի գնում. ֆիքսում է իր սահմանը՝ իրավական հիմք ունեցող քարտեզների հիման վրա
Չգիտեմ, ի՞նչ է Տավուշի շարժման պահնջը՝ առաջարկը ո՞րն է
Իմ տեղեկություններով Նիկոլ Փաշինյանը Պուտինի երդմնակալությանը չի մասնակցելու
Միրզոյանը և Սիյարտոն տնտեսական համագործակցության համաձայնագիր են ստորագրել
Բելգորոդի մարզում 6 մարդ է զոհվել, 33-ը՝ վիրավորվել ԱԹՍ-ների գրոհի հետևանքով
Որտեղ են ձեր դրամահավաքները տեղի ունենում, թ՞ե ուղիղ փոխանցում են կամ ծրարներով տալիս
Մեքենան բախվել է սյանը
Բուդապեշտում ընթանում է Հայաստանի ու Հունգարիայի ԱԳ նախարարների ընդլայնված կազմով հանդիպումը
13:15
Չինաստանի նախագահը Պաղեստինի պետության ստեղծման կոչ է արել
Մենք ասում ենք՝ սահմանազատմամբ վերադարձնելու ենք մեր օկուպացված տարածքները. Դո՞ւք ինչ եք ասում
Ինչքան թուքումուր կա` մեր վրա ենք ընդունում, ինքնուրույն մարմինների ղեկավարներն էլ պիտի գան ԱԺ
Ո՞ւր են մեր պետական ավանդույթները՝ տոնական օրերին նախկին 3 նախագահներին երբեք իրար կողքի չենք տեսել
12:45
Բրազիլիայում հեղեղների զոհերի թիվը հասել է 78-ի
«Տելեգրամ» հավելվածի միջոցով թմրամիջոցների ապօրինի շրջանառությամբ զբաղվելու համար մեղադրանք է ներկայացվել 2 երիտասարդի

ԵՊՀ-ում ժամաքանակի զգալի կրճատում է տեղի ունեցել. բնականաբար որևէ դասախոս չի կարող ուրախ լինել

Երևանի պետական համալսարանում այս տարի էականորեն նվազել են տարբեր ֆակուլտետներին հատկացված տեղերը, hետևաբար նաև՝ դասախոսների ժամաքանակները: Նախորդ տարվա համեմատ դրանք պակասել են 512-ով։ Տնտեսագիտական ֆակուլտետին 52 տեղ քիչ է հատկացվել, հայոց լեզվի և գրականության, անգլերենի, գերմաներենի և հաղորդակցության ֆակուլտետներում կրճատումը տեղի է ունեցել 50-ական տեղերի չափով։ Նախօրեին ԵՊՀ ռեկտորի ԺՊ Գեղամ Գևորգյանն իր ասուլիսի ժամանակ ընդունելության տեղերի կրճատման մասին խոսելիս նշել էր, որ նախաձեռնվել է իրատեսական պլանավորում, որպեսզի լինի որակյալ ընդունելություն։

«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ԵՊՀ Հայ բանասիրության ֆակուլտետի դասախոս, դոցենտ Արշալույս Գալստյանը նախ նշեց՝ առաջիկայում կերևա, թե ինչքանով են որակյալ ուսանողներ ընդունվել։ «Այս պահին կան ընդունելության արդյունքներ՝ որպես փաստ։ Նախորդ տարիներին Հայ բանասիրության ֆակուլտետի համար նախատեսված էր 120 տեղ, եթե չեմ սխալվում։ Ֆակուլտետ ընդունվում էր առնվազն 120 ուսանող։ Այս տարի տեղերը պակասելուց հետո, իմ տվյալներով, ֆակուլտետ ընդունվել է մոտ 75 ուսանող։ Եթե ժամերի հարցով ենք նայում, նախորդ տարիներին մեր ուսանողները բաժանվում էին երկու հոսքային մեծ խմբերի։ Այս դեպքում հոսքային խմբերի բաժանում չի լինում, ինչն իր հերթին ենթադրում է այդքան ժամաքանակի պակասում։ Թվաքանակի առումով այս խնդիրը կա։ Ղեկավարությունը դա պատճառաբանում է որակի բարձրացումով։ Չեմ կարող ասել, թե որքանով դա կարդարացնի իրեն։ Ընդունելության արդյունքները մենք չենք ամփոփում։ Իսկ 75 դիմորդի ընդունելությունը ենթադրել է տալիս, որ շեմը բարձր է եղել»,- մանրամասնեց Արշալույս Գալստյանը։

Համալսարանի դասախոսի խոսքով՝ ժամաքանակի կրճատումը բերում է ամբիոնում դասախոսների աշխատավարձերի կրճատման։ Մեր զրուցակիցը դժվարացավ ասել, թե ինչքանով այդ կրճատումը կհանգեցնի դժգոհության դասախոսների շրջանում, սակայն, Գալստյանի խոսքով, ոչ մի դասախոսի համար հաճելի չէ աշխատավարձի կրճատումը։ «Օրինակը բերեմ ինձ վրա։ Ես ԵՊՀ դոցենտ եմ։ Դոցենտի կես դրույքը ենթադրում է, որ ես տարեկան համալսարանում պետք է 350-ին մոտ ժամ ունենամ։ Հետևաբար պակասում են ամբիոնային ընդհանուր ժամերը ու աշխատավարձը։ Բայց ոչ թե որպես դոցենտ իմ աշխատավարձը կարող է պակասել։ Ես դժվարանում եմ ասել՝ դա բողոքի ալիք կբարձրացնի՞, թե՞ ոչ։ Բայց եթե մարդու ժամաքանակը պակասում է, ու մարդը վարձատրվում է ըստ այդ ժամաքանակի, բնականաբար որևէ դասախոս չի կարող ուրախ լինել, որ իր ծանրաբեռնվածությունը պակասել է։ Որքանով դա կդրսևորվի որպես դժգոհություն, դա էլ չեմ կարող ասել»,- շեշտեց Արշալույս Գալստյանը։

ԵՊՀ տնտեսագիտության ֆակուլտետի Ֆինանսահաշվային ամբիոնի վարիչ Հայկ Մնացականյանը մեզ հետ զրույցում ասաց, որ առանձնապես խնդիր չի տեսնում հատկացված տեղերի կրճատման հետ կապված։ «Սովորաբար հոսքերը եղել են 60-65 հոգանոց։ Հոսքերի կրճատում, ուսանողների կրճատում կոնկրետ տնտեսագիտության ֆակուլտետում ես չեմ տեսնում։ Պահանջարկը կա տնտեսագիտության հանդեպ։ Մեզ մոտ անվճար համակարգում է մեկ-երկու տեղ հատկացվել այս տարի, չնայած այնպես չէր, որ նախորդ տարիներին շատ տեղեր էին հատկացվել։ Մնացածը վճարովի է, բավականին շատ՝ մոտ 70 հոգի ընդունվել են»,- ասաց ամբիոնի վարիչը։

Նրա խոսքով՝ այնուամենայնիվ, ժամաքանակները զգալիորեն կրճատվել են, դասախոսներ կլինեն, որոնք ժամերի հետ կապված խնդիրներ կունենան։ «Մենք ամբիոնում դասախոսներին հիմնականում հրավիրում ենք Կենտրոնական բանկից, Ազգային ժողովից և այլն։ Հետևաբար այստեղ խնդիր չկա, ժամավճարն էլ է ավելացել։ Մասնագետներն էլ հատուկ գալիս են ուսանողներին գիտելիքներ փոխանցելու։ Ամեն դեպքում ես մեր առումով այդպիսի խնդիր չեմ տեսնում։ Մյուս ֆակուլտետների մասով չեմ կարող ասել»,- իր խոսքը եզրափակեց Հայկ Մնացականյանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում