Friday, 26 04 2024
Կոռուպցիայի մեջ մեղադրվող ՌԴ ՊՆ փոխնախարարի առանձնատունը
00:45
Քննարկվել են Հայաստան-ԵՄ-ԱՄՆ պայմանավորվածություններին վերաբերող հարցեր
Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում Աննա Հակոբյանին վիրավորելու գործով քրեական վարույթ է նախաձեռնվել
Ալիևին դեռ զսպում են, անզուսպ է 5-րդ շարասյունը. «Նոյեմբերի 9»-ի շահառուները ակտիվացել են
Ալիևը փոքր զիջման գնաց Արևմուտքի ճնշմամբ. սա է քիչ թե շատ արդյունավետ սահմանազատման միակ միջոցը
Ստամբուլում օդի աղտոտվածությունը հասել է վտանգավոր մակարդակի
Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել սահմանազատման գործընթացի մասին զեկույցով
Իլհամ Ալիևը ժամանել է Գերմանիա
ՌԴ իրավապահների, Ռումինիայի և Լեհաստանի Ինտերպոլի կողմից հետախուզվողներ են հայտնաբերվել «Զվարթնոց» օդանավակայանում
22:45
Վիվա-ՄՏՍ. Արևային ֆոտովոլտային կայան՝ սահմանապահ Երասխի մանկապարտեզում
Էրդողանի «իրաքյան գամբիտը»
Նոյեմբերի 9-ին պետք է հետ կանչել «նոյեմբերի 9»-ի փաստաթուղթը
Ալիևը ստում է. սահմանազատման առաջարկը եկել է ԱՄՆ-ից
Սահմանազատումը մտել է Կիրա՞նց. հակասական քարտեզներ
Ալիևը խուսափում է Արևմուտքից. ԱԳ նախարարների Ղազախստանում հանդիպումը դրա մասին է
Կինը ոտքով ու ձեռքով հարվածներ է հասցել ոստիկանին․ Այժմ նրան որոնում են
2023Թ․ Համաշխարհային ռազմական ծախսերը հասել են պատմական առավելագույնին
Հայաստանի շանսը
Հետախուզման մեջ գտնվող ԱՄՆ քաղաքացի բժիշկը հանձնվել է ԱՄՆ-ին
21:30
Շվեդիայի վարչապետը հայտարարել է ՆԱՏՕ-ին պաշտոնական ինտեգրման ավարտի մասին
ԱԺ ՄԻՊ և հանրային հարցերի մշտական հանձնաժողովին են ներկայացվել ՀՀ ՄԻՊ- ի գործունեության տարեկան հաղորդումը և զեկույցը
Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցողը մեղադրվում է ծեծի և խուլիգանության համար
Դեպի ուր կհոսեն ներքաղաքական «ստորջրյա» լիցքերը
Ռուբեն Վարդանյանին թույլ է տրվել խոսել ընտանիքի հետ. hարազատները խնդրել են դադարեցնել հացադուլը
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանում «Հեզբոլլահի»-ի օբյեկտներին
20:30
Ջամայկայում հայտարարել են հանրապետություն հռչակվելու մտադրության մասին
20:20
Հայիթիի վարչապետի հրաժարականից հետո այդ պաշտոնը ժամանակավորապես վստահվել է Միշել Պատրիկ Բուավերին
ՀՀ ԱԺ նախագահը և Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են Հայաստան-ԵՄ վիզաների ազատականացումը
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
19:50
ՄԱԿ-ի հատուկ զեկուցողը կոչ է անում պատժամիջոցներ սահմանել Իսրայելի դեմ

Թեզը, որ պետք է ապրել կորոնավիրուսի հետ շարունակվելու է․ որ դեպքում է հնարավոր երկրորդ ալիք

«Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Տարոն Սիմոնյանը հայտարարել է, որ ԱԺ-ում քննարկվող Հակահամաճարակային օրենսդրական փաթեթի դրույթներից մեկը, այն է՝ «Հայաստանում պարտադիր են Առողջապահության համաշխարհային կազմակերպության որոշումները», հակասահմանադրական է: Նա նաև նշել է, որ Հայաստանում օրենքից գերակա կարող են լինել միայն միջազգային պայմանագրերը, որ ստորագրել է Հայաստանը, իսկ միջազգային կազմակերպությունների որոշումները, որոնք իրենց կանոնադրության համաձայն պարտադիր չեն, չեն կարող կիրառվել Հայաստանում: Արդյո՞ք Հայաստանը պետք է անվերապահորեն ընդունի ԱՀԿ որոշումները: Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, ԱԺ առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նարեկ Զեյնալյանը նշեց, որ ԱՀԿ-ն միջազգային մասնագիտական կառույց է, որին անդամակցում են երկրագնդի գրեթե բոլոր երկրները, ԱՀԿ-ն ընդամենը առաջարկներ է ներկայացնում և ցուցումներ է տալիս այս կամ այն իրավիճակում որոշակի գործողությունների կիրառման վերաբերյալ, և երկրներն իրենք են որոշում թե որքանով կիրառեն այդ ցուցումներն ու կանոնները՝ հաշվի առնելով տարբեր, այդ թվում նաև ազգային առանձնահատկություններ:

Նարեկ Զեյնալյանը հավելեց, որ քննարկման արդյունքում Հակահամաճարակային օրենսդրական փաթեթից վերոնշյալ դրույթը հանվել է:

Կորոնավիրոսով վարակվածության դեպքերի թիվը նվազում է: Նարեկ Զեյնալյանի դիտարկմամբ՝ կարելի է արձանագրել, որ կորոնավիրուսի համավարակի հաղթահարման փուլում ենք. «Բայց դա չի նշանակում, որ զգոնությունը պետք է կորցնենք՝ հաշվի առնելով նաև այն հանգամանքը, որ նոր ուսումնական տարվա սկիզբ է»: Նարեկ Զեյնալյանն ընդգծեց՝ թեզը, որ ապրելու ենք կորոնավիրուսի հետ, շարունակվում է մնալ արդիական: Նա նաև ներկայացրեց իր դիտարկումներն այն մասին, թե որ դեպքում է հնարավոր համավարակի երկրորդ ալիքի բռնկումը:

Անդրադառնալով հարցին, թե պատվաստանյութերն արդյոք պարտադիր կլինեն, թե ոչ, Նարեկ Զեյնալյանը հավաստիացրեց, որ այդ մասին դրույթը հստակեցվել է, պատվաստումները ոչ թե պարտադիր, այլ կամավոր են իրականացվելու:

Մանրամասն՝ տեսանյութում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում