«Մեր հասարակությունում քաղաքական գործիչների մակարդակով խրախուսվում են բռնությունը, ատելության խոսքը, վիրավորանքն ու զրպարտությունը: Ես գիտեմ նաև քաղաքական գործիչների, ովքեր դատապարտում են ֆեյք գործիչներին, բայց իրենք գեներացնում են ֆեյքերի բազմահազարանոց բանակներ: Դատապարտում են նաև վիրավորանքն ու զրպարտությունը, բայց իրենք ամեն օր վիրավորում և զրպարտում են ու իրենց հաշվին ավելացնում են դատական գործերը»,- ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նիստում նշեց «լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Տարոն Սիմոնյանը:
Նրա խոսքով՝ ներկայացվող նախագիծը ո՛չ մեծ խնդիր է լուծում, ոչ էլ խնդիր առաջացնում. «Դրա համար ես ո՛չ կողմ կքվեարկեմ, ոչ էլ դեմ, այլ կքվեարկեմ ձեռնպահ, որպեսզի քննարկվի լիագումար նիստում»:
Մանրամասն՝ տեսանյութում: