«Եթե մենք պատժաչափը 15 մլն, 50 մլն էլ սահմանենք, այդ ֆեյք էջերը շարունակվելու են, դա հարց չի լուծելու, որովհետև պատասխանող կողմ չկա. շարքային քաղաքացին օբյեկտիվ պատճառներով չի կարող հայտնաբերել պատասխանողին, և այդ հայցը ճակատագիր չի ունենա»,- ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նիստում նշեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելյանը:
Նրա խոսքով՝ այդ ֆեյք էջը, որն այնքան էլ հավանումների չի արժանանում, մեկ էլ տարածվում է լրատվամիջոցների կողմից. «Ես կարծում եմ,որ այս նախագիծն այնքան էլ զսպող դեր չի ունենալու: Ավելի հեշտ կլիներ պատասխանողին հայտնաբերելը, եթե տուգանքի չափը լիներ թեկուզ 50 հազար դրամ, բայց հայտնվեր Քրեական օրենսգրքում»:
Մանրամասն՝ տեսանյութում: