«Չի կարող զրպարտությունն ու վիրավորանքը խոսքի ազատության սահմաններում լինել: Եվ ես զարմանում եմ ձեր մոտեցման վրա»,- ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նիստում ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արթուր Դավթյանը՝ դիմելով արդարադատության փոխնախարար Վահե Դանիելյանին:
Պատգամավորը որպես օրինակ բերեց լիմոնադի արտադրության նկատմամբ զրպարտությունը, որի հետևանքով դրա սպառումը 90 տոկոսով նվազել է. «Արտադրողը ներկայացնում է փաստաթղթեր, որ ինքը 10 մլն-ից ավելի վնաս է կրել, բայց դատարանը 2 մլն-ից ավելի չի կարող հատուցել: Ինչ պետք է արվի»:
Մանրամասն՝ տեսանյութում: