Կամավորների պատվաստումը նոր տեսակի կորոնավիրուսի դեմ Մոսկվայում կսկսվի սեպտեմբերի 5-7-ը, ասել է Գամալեի կենտրոնի տնօրեն Ալեքսանդր Գինցբուրգը: Այս մասին հայտնում է ՌԻԱ «Նովոստին»:
Պատվաստումները կիրականացվեն Մոսկվայի 9-10 կլինիկաներում, հետագայում դրանց թիվը կհասնի 20-ի, ասել է Գինցբուրգը: Նրա խոսքերով՝ կլինիկաները պատվաստանյութը կստանան սեպտեմբերի 3-4-ին, որից հետո գրանցված կամավորները կանցնեն անհրաժեշտ հետազոտությունները և արդեն, հավանաբար սեպտեմբերի 5-7-ը կպատվաստվեն։
Ռուսաստանն աշխարհում առաջին երկիրը դարձավ, որը գրանցեց COVID-19- ի դեմ պատվաստանյութը։ Այն մշակվել է Գամալեի անվան կենտրոնում՝ Ռուսաստանի ուղղակի ներդրումների հիմնադրամի հետ համատեղ: