Կանադայում փոքր ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Օնտարիո նահանգի արագընթաց մայրուղու վրա: Այս մասին հայտնում է CBS հեռուստաալիքը:
Ինչպես հայտնի է դարձել, օդանավը վայրէջք է կատարել Մարքհեմ քաղաքի և օդանավակայանի մոտակայքում գտնվող մայրուղու վրա:
Նշվում է, որ տուժածներ չկան: Տեղի ունեցածի պատճառով մայրուղում մասնակիորեն դադարեցվել է երթևեկությունը:







































