Thursday, 25 06 2026
ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը վերահաստատել է Հայաստանի պատրաստակամությունը՝ շարունակելու կառուցողական համագործակցությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի հետ
230 աշակերտ Գառնիում դպրոց է հաճախում նոր պայմաններում
Միջազգային ընդունելություն Լոնդոնում՝ կլիմայական քաղաքականության թեմայով
«Օսկան» կաթնաշոռում նախկինում հայտնաբերված մանրէաբանական խնդիրները վերացվել են
Երևանը ներկայացվել է «EBRD Green Cities» հանդիպմանը Լոնդոնում
Վենեսուելայի երկրաշարժի հետևանքով կան անհետ կորած և վիրավոր հայեր․ Մեծի Տանն կաթողիկոսություն
Շուրջ 790 000 վարորդ տուգանքը վճարել է 20 և 30 տոկոս նվազ
Դեյվիդ Ալենը Սյունիքում ծանոթացել է հայ-ամերիկյան համագործակցության ծրագրերին ու դրանց ընդլայնման հնարավորություններին
Իսրայելի նախագահին տեղափոխող ուղղաթիռն արտակարգ վայրէջք է կատարել
23:50
ԵՄ խորհուրդը հավանություն է տվել ԵՄ-ի և ԱՄՆ-ի միջև առևտրային համաձայնագրին
Քննարկվել են Հայաստանից ԱՄՆ սննդամթերքի արտահանումը խթանելու հնարավորությունները
Ադրբեջանից Հայաստան կուղարկվի բենզին և դիզելային վառելիք
23:37
ԱՄՆ-ն մեղմացնում է վիզային սահմանափակումներն Իրանի հավաքականի համար
23:36
40 տարի անց Շիլթոնը ներել է Մարադոնային «Աստծո ձեռքի» գոլի համար
23:33
Մեծ Բրիտանիայի ծովային առևտրի վարչությունը հայտնել է, որ Հորմուզի նեղուցում կրակել են բեռնատար նավի վրա
23:32
ԱՄՆ երկրաբանական ծառայությունը հայտնել է, թե որքան ժամանակ Վենեսուելայում երկրաշարժից հետո կշարունակվեն հետցնցումները
23:31
«Արարատ-Արմենիա»-ն ու «Նոա»-ն նոր համալրումներ ունեն
23:30
Ֆրանսիան դադարեցրել է միջուկային ռեակտորների աշխատանքը ռեկորդային շոգի պատճառով
ՀՀ ԿԳՄՍ նախարարը հետևել է Գորգարվեստի թանգարանի ստեղծման աշխատանքներին
23:27
Լեհաստանի վարչապետն ասել է, որ Եվրոպայի ապագան պետք է կառուցվի ճշմարտության և փոխադարձ հարգանքի վրա
ՀՀ էկոնոմիկայի նախարարը հանդիպել է արտահանում իրականացնող գործարարների հետ
23:26
Իրանը պատրաստակամություն է հայտնել օգնելու Վենեսուելային երկրաշարժի հետևանքների վերացման գործում
Արթուր Ավանեսյանի կալանքը փոխարինվել է տնային կալանքով
23:24
Շվեդիան 154 միլիոն դոլար կհատկացնի Ուկրաինային ձմռանը նախապատրաստելու համար
Դավիթ Համբարձումյանն ազատ արձակվեց
23:10
Կիպրոսը ՄԱԿ-ին հայտնել է Թուրքիայի օդային և ծովային հարյուրավոր խախտումների մասին
ԲԴԽ-ն կարգապահական պատասխանատվության է ենթարկել մի խումբ դատավորների․ Գիվի Հարությունյանի լիազորությունները դադարեցվել են
22:50
Ռուբիոն հերքում է Ալյասկայի պայմանավորվածությունները
Վահագն Ալեքսանյանն առաջադրվել է ԱԺ փոխնախագահի պաշտոնում
22:30
Իրաքը կդիտարկի ՕՊԵԿ-ից դուրս գալու տարբերակը, եթե չփոխվի երկրի նավթի քվոտան

Որպեսզի հայերը չկրկնեն լեհերի սխալները

Երևանում մեկնարկել է հայ-լեհական գործարար համաժողով, որին մասնակցելու համար Լեհաստանից ժամանել են տնտեսության տարբեր ճյուղերի շուրջ 20 ներկայացուցիչներ: Համաժողովը կազմակերպել է զարգացման հայկական գործակալությունը:

Ինչպես նշեց Լեհաստանի տեղեկատվության և արտասահմանյան ներդրումների գործակալության ղեկավար Լավոմիս Մայման, Լեհաստանը լավ երկիր է փորձի փոխանակման համար, իրենք պատրաստ են աջակցել Հայաստանին, որպեսզի հայերը չկրկնեն լեհերի սխալները: «Լեհաստանը շատ ավելի մոտ է, քան կարելի է պատկերացնել: Ես մեծացել եմ՝ դիտելով Փարաջանովի ֆիլմերը, լսելով Առնո Բաբաջանյանի ստեղծագործությունները»: Մայմանի խոսքերով՝ Լեհաստանը պատրաստ է ճգնաժամի հետևանքները հաղթահարելու համար գործուն աջակցություն ցուցաբերել Հայաստանին:

ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Արա Պետրոսյանը Հայաստանի բիզնես միջավայրը որակեց որպես տարածաշրջանում և նույնիսկ աշխարհում ամենաբարենպաստներից մեկը: «Այն տնտեսական համագործակցությունը, որ այսօր կա, ներդրումների ծավալները չեն համապատասխանում այն քաղաքական երկխոսությանը, որ կա մեր երկու երկրների միջև: Առևտրաշրջանառությունը 30 միլիոն դոլար է, ինչը շատ քիչ է»: Ա. Պետրոսյանը նշեց, որ Հայաստանը ճգնաժամից հետո գերագնահատում է իրավիճակը, կառավարությունը պատրաստել է առաջնահերթ ոլորտների 7 փաթեթ, որոնցից են նորարական տեխնոլոգիաները, գյուղատնտեսությունը, տեղեկատվական հասարակության ձևավորումը, կենսաթոշակային և առողջապահական բարեփոխումները և այլն:

Համաժողովի ընթացքում ստորագրվեցին համագործակցության երեք հուշագրեր՝ զարգացման հայկական գործակալության ու Լեհաստանի տեղեկատվության և արտասահմանյան ներդրումների գործակալության, երկու երկրների արդյունաբերողների միությունների և առևտրաարդյունաբերական պալատների միջև: Համաժողովի ընթացքում կներկայացվեն երկու երկրների ներդրումային միջավայրերը, տեղի կունենան ֆինանսաբանկային ոլորտի վերաբերյալ կլոր սեղաններ: Նշենք, որ 2010 թվականին Հայաստանի և Լեհաստանի միջև առևտրաշրջանառությունը կազմել է 21.2 միլիոն դոլար, որից արտահանումը՝ 1.9 միլիոն դոլար, ներմուծումը` 19.2 միլիոն դոլար: Հիմնականում արտահանվում են կաուչուկ, խմիչքներ, աղ, ցեմենտ, քար, իսկ ներմուծվում են մեխանիզմներ, եթերային յուղեր, կոսմետիկա, էլեկտրական սարքավորում, շաքար, դեղագործական ապրանքներ և այլն:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում