Հնդկաստանի Օդիշայի արևելյան նահանգում առնվազն 17 մարդ է զոհվել հզոր մուսոնային տեղատարափ անձրևների առաջացրած հեղեղման պատճառով: Ինչպես օգոստոսի 31-ին հաղորդել Է NDTV հեռուստաալիքը, վարարաջուրը վնասել է ավելի քան 10,3 հազար տուն նահանգի 30 օկրուգներից 20-ում։
Ինչպես նեշել է հեռուստաալիքը, հեղեղումը վնասներ է հասցրել մի տարածքի, որտեղ բնակվում է 1,4 միլիոն մարդ 3 256 գյուղերում: Իրավիճակը սաստկանում է այն պատճառով, որ մուսունային տեղատարափ անձրևները նաև դարձել են տեղի ջրամբարի գերլցման պատճառ, ինչի հետևանքով ստիպված են եղել բացել Հիրակունդ ամբարտակի ջրարգելակները և թողնել ջուրը:
Դա նունյպես հանգեցրել է մի շարք բնակավայրերի ջրածածկման: Ներկայումս իշխանությունները կազմակերպում են տարերքից փախածների ժամանակավոր տեղավորման ճամբարներ:
Տուժածներին ապահովում են սննդով և առաջին անհրաժեշտության իրերով։









































