Monday, 13 07 2026
Գյումրիում կայացավ Աշոտ Աղաբաբյանի «Կարդինալը» վեպի շնորհանդեսը
23:55
Մ-20 ԵԱ. ըմբիշ Հենրիկ Հայկյանը՝ բրոնզե մեդալակիր
23:54
Ազատ ոճի ըմբշամարտի Մ-20 տարեկանների Հայաստանի հավաքականը ԵԱ թիմային պայքարում գրավել է 3-րդ հորիզոնականը
23:52
Ըմբիշ Գագիկ Ղազարյանը՝ բրոնզե մեդալակիր. Մ-20 ԵԱ
Բասկետբոլի Հայաստանի Մ16 հավաքականը՝ Եվրոպայի C դիվիզիոնի ոսկե մեդալակիր
23:50
ԱՄՆ-ն հարվածել է Հորմուզի նեղուցում գտնվող իրանական թիրախներին․ Axios
Մոսկվայից Երևան ուղիղ ավտոբուսային երթուղիներ են բացվել
Արաբկիրում վիճաբանության ժամանակ հնչել են կրակոցներ
Իսրայելի Քնեսեթը կլուծարվի հուլիսի 17-ին. հայտնի է ընտրությունների օրը
23:45
Տորոնտոյում փողոցային փառատոնում կրակոցների հետևանքով երկու մարդ է զոհվել
Շղթայական ավտովթար՝ Գեղարքունիքի մարզում․ կա տուժած․ shamshyan. com
23:43
Բերեզովսկին կգլխավորի Կոստրոմայի «Սպարտակը»
23:40
Բալին խստացնում է կանոնները օտարերկրյա բլոգերների և ինֆլյուենսերների համար
23:30
Գիտնականներն առաջարկում են Լուսնի վրա կարանտինային գոտի ստեղծել
23:15
Յելոուսթոունի կատաղած բիզոնը տղամարդուն 2,5 մետր օդ է շպրտել
23:00
ԱՄՆ-ն նոր հարվածներ է հասցրել Իրանին. Իրանն էլ հարվածել է Բահրեյնում, Օմանում, Կատարում և Քուվեյթում գտնվող ամերիկյան բազաներին
22:45
1000 տարվա պատմական վերադարձ․ Բայեի գոբելենը կրկին Անգլիայում է
Երևանը տոնում է Վարդավառ
22:15
Բացահայտվել է Եվրոպայում անոմալ շոգի պատճառը
22:15
Իրանը չի վերահսկում Հորմուզի նեղուցը. CENTCOM
Հայաստանի Մ16 հավաքականը Երևանում կպայքարի Եվրոպայի C դիվիզիոնի ոսկու համար
21:45
Անցկացվել է Ձմեռ պապերի համաշխարհային համագումարը
21:30
Ծովի հատակին ոսկու «գանձարան» են գտել
21:15
Զելենսկին պաշտոնանկ է արել Ուկրաինայի վարչապետին
ԱՄՆ-ը «Անակլիա նավահանգիստը և TRIPP-ը փոխկապակցո՞ւմ» է
20:45
Ավիացիոն գրազ ԱԱ-ում. նորվեգական ավիաընկերությունը տեղադրել է «British Airways»-ի լոգոն
Հայ-կորեական հարաբերությունները զարգացման մեծ ներուժ ունեն. ԿՀ-ում ՀՀ դեսպան
20:15
Ryanair-ի օդանավում իլյումինատոր է կոտրվել. ուղևորին մասամբ դուրս է քաշել
Իտալացի հայտնի DJ Alex Gaudino-ն` Հանրապետության հրապարակում
19:45
Քուվեյթը Իրանի հարձակումները «վտանգավոր էսկալացիա» է որակել

Վտանգավոր սերտաճում Հայաստանում. ադրբեջանական քարոզչության խոպանը

Ադրբեջանի պաշտոնական քարոզչությունը բավականին արագ որսացել է Հայաստանում Ապրիլյան քառօրյա պատերազմի թեմայով բռնկված քննարկումներն ու, այսպես ասած, քաղաքական փոխհրաձգությունները, թեև դրանց պարագայում քաղաքական հասկացությունը, թերևս, գերագնահատված բնորոշում է: Բոլոր դեպքերում, Բաքվում հաջողությամբ և արագ որսացել են Հայաստանում փոխադարձ մեղադրանքների պահը, որոնց արդյունքում կրկին հասունացել է «հող հանձնելու», այսպես կոչված, դիսկուրսը: Չնայած դրա խիստ անորակությանը և, մեծ հաշվով, անբովանդակությանը, այդուհանդերձ դրանում էլ հնարավոր է գտնել ազգային անվտանգության համար ռացիոնալ հատիկ՝ այն իմաստով, որ Հայաստանում ձևավորվում է «հանձնելու» շուրջ հանրային ավելի ու ավելի կարծր դիմադրություն, թեև դեռևս 2017 թվականի խորհրդարանի ընտրությունից ակնհայտ դարձավ, որ Հայաստանում ընդամենը 1-2 տոկոս ընտրող կա, որը պատրաստ է քվեարկել այսպես ասած՝ փոխզիջումային կարգավորման օգտին:

Այդուհանդերձ, երբ խոսքը վերաբերում է պետականության անվտանգության ողնաշար խնդրին, այստեղ հանրային գիտակցության ուղղությամբ աշխատանքը պահանջում է մշտականություն: Հարցն այն է, որ այդ աշխատանքը իրականացվի ոչ թե ադրբեջանական քարոզչությունը, այլ հենց հանրային գիտակցությունն ու հայկական քաղաքական դիսկուրսը հարստացնելով: Իսկ դա նշանակում է, որ Հայաստանում վաղուց ժամանակն է, որպեսզի ձևավորվեն արցախյան հարցում քաղաքական բովանդակային փաթեթներ, որոնք կպարունակեն մի կողմից ազգային անվտանգության ողնաշարի հանդեպ կարծր պատասխանատվություն, մյուս կողմից կներառեն բովանդակություն, որը միանգամայն հասկանալի և լեգիտիմ կերպով կհամալրի միջազգային անվտանգության շուրջ ծավալվող համաշխարհային դիսկուրսը: Հայաստանյան ներքաղաքական կյանքում իսպառ բացակայում է այդ աշխատանքը: Պարզ վկայությունն այն է, ինչ այսօր ծավալվում է Հայաստանի քաղաքական ուժերի և մեդիա-փորձագիտական շրջանակի գերակշռող մասի օրակարգում: Ներանձնային և ներխմբային ինտրիգներ, բամբասանքի մակարդակի քաղաքական հռետորաբանություն, կենցաղային բնույթի ազդակներ հանրությանը, ցածր և լայն սպառման քաղաքական բառամթերք և բովանդակություն: Սա ամենևին չի նշանակում, որ քաղաքականությունը պետք է լինի էլիտար մի զբաղմունք, որը հասանելի պետք է լինի լոկ «քաղաքական գլամուրին»:

Հարցն այն է, որ քաղաքականությունը պետք է հանրամատչելի ձևով ներկայանա հանրությանը պետական և ազգային ռազմավարական առաջնահերթությունների առանցքով և դրա շուրջ ձևավորված փաթեթով, ինչն էլ իր հերթին նշանակում է, որ կենցաղն ու քաղաքականությունը պետք է լինեն տարբերակված: Պետությունների և հասարակությունների համար կործանարար է ոչ միայն բիզնեսի և քաղաքականության սերտաճումը, ոչ միայն փողի և իշխանության սերտաճումը, այլ նաև քաղաքականության և խոհանոցային կամ լվացքատնային կենցաղի սերտաճումը: Այստեղ մի միջավայրը մյուսին ստորադասելու հարց չէ, բացարձակապես: Խոհանոցը, լվացքատունը, դրանք մարդկային կենսագործունեության՝ ընդհուպ քաղաքակրթական հանգրվաններ են: Խնդիրն այն է, որ ցանկացած կարևորագույն միջավայր խեղվում է, երբ տեղի է ունենում միջավայրերի խառնածին սերտաճում: Հայաստանը գտնվում է աշխարհակարգային վերափոխումների կիզակետ ռեգիոնում, ունենալով աշխարհակարգի ճարտարապետության իմաստով հիմնարար նշանակություն ունեցող հարցեր, սակայն հայաստանյան քաղաքական կյանքն ու դիսկուրսը գտնվում են կենցաղի գերակայության ներքո, և հիմնական ներկապնակի որևէ քաղաքական ուժ կամ հասարակական-քաղաքական ազդեցիկ խումբ չի անում քաղաքականությունը դրանից վեր բարձրացնելու հիմնարար փորձ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում