«Գագիկ Ծառուկյանի ակտիվությունը հետևանք է իրավապահների կողմից նրա նկատմամբ ձեռնարկվող քայլերի։ Ակնհայտ է, որ որոշակի նյութեր կան, որոնք ենթադրում են քրեական հետապնդում և Ծառուկյանը ներկայումս անցել է պաշտպանողական ռազմավարության։ Այս երևույթը մենք արդեն վերջին երկու տարվա մեջ նկատում ենք տարբեր անձերի հետ կապված։ Ծառուկյանի ակտիվացման բուն պատճառը քաղաքական չէ»,-«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց քաղաքագետ Վիգեն Խաչատրյանը՝ անդրադառնալով Գագիկ Ծառուկյանի վերջին հայտարարություններին։
Հիշեցնենք, որ ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանը հայտարարել է խորհրդարանի առաջիկա նստաշրջանին ընդառաջ կուսակցության տարածքային կառույցների ներկայացուցիչների հետ հանդիպումների շարք սկսելու մասին։ Առաջին հանդիպումն արդեն իսկ տեղի է ունեցել Կոտայքի մարզի ակտիվի հետ։ Հանդիպումների նպատակը ժողովրդի ունեցած խնդիրների հավաքագրումն է: Հանդիպման ժամանակ Գագիկ Ծառուկյանը կրկին քննադատության է ենթարկել կառավարությանը, կառավարության քաղաքականությունը և խոստացել նաև մեծ հանրահավաք կազմակերպել։
Խաչատրյանի խոսքով՝ Ծառուկյանի գործողություններում որևէ քաղաքական դրդապատճառ չկա։ Այո, նրա կողքին հանրահավաքային միջավայրում փորձված մարդիկ կան, զանգված կարող են հավաքել հանրահավաքին, բայց դա լայն հանրային արձագանք չի ստանա.«Բոլորը շատ լավ հասկանում եմ՝ ով, ինչ և ինչի համար է անում։ Իշխանությունը խնդիր չունի նրանց վրա կենտրոնանալ։ Իշխանությունը լավ կանի հետևի, տեսնի, թե նրանք ինչ են ասում, իսկ նրանց քննադատության մի մասը ճշմարտություն է, և նրանց ասածներին արձագանքի կամ բացատրություններով, կամ կոնկրետ քայլերով։ Ես այսպես եմ պատկերացնում։ Ես կարծում եմ, որ իշխանությունը իր գործելաոճով պետք է տարբերվի իր ընդդիմախոսներից։ Այսինքն նրան պատասխանի ոչ թե ավելի բազմամարդ հանրահավաքով, այլ կոնկրետ քայլերով»,-ասաց Խաչատրյանը՝ հավելելով.«Կրկնում եմ, Ծառուկյանի ակտիվացման, գործողությունների միայն ենթատեքստն է քաղաքական և այդ գործողությունները չեն կարող լայն արձագանք ստանալ։ Դրանք քաղաքականապես բովանդակազուրկ են»,-ընդգծեց քաղաքագետը՝ ավելացնելով.«Մենք հիշում ենք հանրահայտ միջադեպը կազմակերպված Սերժ Սարգսյանի կողմից։ ՀՀԿ նիստը, որի ժամանակ շատ ՀՀԿ-ականներ ելույթ ունեցան և Ծառուկյանին անվանեցին քաղաքական չարիք ու կրկես։ Դա նոր չէ, պարզապես ի տարբերութոյւն նախորդների, ես կարծում եմ, որ այս իշխանությունը առևտրի չի գնալու, որը խոսում է այս իշխանության հեռանկարի ու անհրաժեշտության մասին։ Մեզ պետք է այնպիսի իշխանություն, որը քաղաքական առևտուր չի անում։ Մյուս կողմից էլ մեզ պետք է արդյունավետ աշխատող իշխանություն, որի մասով սակայն, անհրաժեշտ թափ չկա։ Իշխանությունը պետք է լուրջ մտածի անհրաժեշտ թափ հավաքելու մասին։ Հակառակ դեպքում բոլոր այն ուժերը, որոնք փորձում են մեզ հետ տանել ապրելու և աշխատելու հին ոճին, նրանք կլկտիանան ու կաշխուժանան»։
Խաչատրյանը, այնուամենայնիվ, լուրջ խնդիր է տեսնում դատաիրավական համակարգում, որի ձեռքում է ներկայումս գտնվում նաև Ծառուկյանի վերաբերյալ քրեական գործը.«Խնդիր կա ինչպես համապատասխան խնդիրները անհրաժեշտ խորությամբ նախապատրաստելու, այնպես էլ անհրաժեշտ դատական ընթացք տալու համար։ Մենք տեսնում ենք բազմաթիվ խութեր, խոչընդոտներ, որոնց լուծումները չեն երևում և դրա անմիջական պատասխանատվությունը կրում է այսօրվա իշխանությունը, որը ցուցաբերում է դանդաղկոտություն և աններելի հանգստություն։ Ոչինչ չի արվում իշխանության կողմից, սակայն պետք է կոնկրետ քայլեր ձեռնարկել։ Հակառակ դեպքում նման երևույթները կարող են աշխուժանալ՝ համոզված լինելով, որ անհրաժեշտ օրինական գնահատականի չեն արժանանալու











































