Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն օգոստոսի 29-ին՝ ժամը 13։27-ին, տեղեկություն է ստացվել, որ Երևանի Վարդանանց փողոցում գտնվող «Թել-Սել» ՓԲԸ-ի գրասենյակում ռումբ է տեղադրված։
Ինչպես տեղեկացրին ՀՀ ԱԻՆ-ից, դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի օպերատիվ, Քաղաքացիական պաշտպանության վարչության քաղաքացիական պաշտպանության ուժերի հավաքական կենտրոնի ինժեներասակրավորական, Փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական և կինոլոգիական խմբերը և Հոգեբանական աջակցության բաժնի հերթապահ հոգեբանը։
Վերջին շրջանում ռումբի մասին մի քանի ահազանգ է եղել․ տեղազննման աշխատանքներից հետո բոլոր դեպքերում էլ պարզվել է, որ ապատեղեկատվություն են։ Հունիսից այդ ահազանգերը վերաբերում էին մոլերին, օգոստոսի 27-ին ահազանգ էր եղել բուքմեյքերական ընկերություններից մեկում ռումբի առկայության մասին։









































