Տոկիոյի ֆոնդային բորսայում հիմնական ինդեքսներն օգոստոսի 28-ին ընկել են 2%-ով այն բանից հետո, երբ վարչապետ Սինձո Աբեն հայտարարել է իր հրաժարականի մասին: Ըստ լրատվամիջոցների, կառավարության ղեկավարը նման որոշում է ընդունել առողջության վատթարացման ֆոնին:
Աբեն տառապում է հաստ աղիքի լորձաթաղանթի քրոնիկ բորբոքումից՝ խոցային կոլիտից: 2006թ.-ին նա հիվանդության պատճառով հեռացել էր քաղաքականությունից, բայց բժիշկներին հաջողվել էր կայունացնել նրա վիճակը:









































