«Արսեն Թորոսյանին ԱԱԾ կանչելու որևէ հիմք չկա»,- ԱԺ-ում լրագրողների հարցին ի պատասխան՝ ասաց ԱԱԾ տնօրեն Արգիշտի Քյարամյանը։
Նա նաև հերքեց լուրերը, թե ԱԱԾ-ից կադրային արտահոսք է եղել։
Հարցին՝ ճիշտ են մամուլում շրջանառվող լուրերը, թե ԱԱԾ-ն զբաղվում է Նիկոլ Փաշինյանի թիմակիցների ֆեյսբուքյան էջերի նամակագրությամբ, Քարամյանը չպատասխանեց։









































