Friday, 26 04 2024
Կոռուպցիայի մեջ մեղադրվող ՌԴ ՊՆ փոխնախարարի առանձնատունը
00:45
Քննարկվել են Հայաստան-ԵՄ-ԱՄՆ պայմանավորվածություններին վերաբերող հարցեր
Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում Աննա Հակոբյանին վիրավորելու գործով քրեական վարույթ է նախաձեռնվել
Ալիևին դեռ զսպում են, անզուսպ է 5-րդ շարասյունը. «Նոյեմբերի 9»-ի շահառուները ակտիվացել են
Ալիևը փոքր զիջման գնաց Արևմուտքի ճնշմամբ. սա է քիչ թե շատ արդյունավետ սահմանազատման միակ միջոցը
Ստամբուլում օդի աղտոտվածությունը հասել է վտանգավոր մակարդակի
Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել սահմանազատման գործընթացի մասին զեկույցով
Իլհամ Ալիևը ժամանել է Գերմանիա
ՌԴ իրավապահների, Ռումինիայի և Լեհաստանի Ինտերպոլի կողմից հետախուզվողներ են հայտնաբերվել «Զվարթնոց» օդանավակայանում
22:45
Վիվա-ՄՏՍ. Արևային ֆոտովոլտային կայան՝ սահմանապահ Երասխի մանկապարտեզում
Էրդողանի «իրաքյան գամբիտը»
Նոյեմբերի 9-ին պետք է հետ կանչել «նոյեմբերի 9»-ի փաստաթուղթը
Ալիևը ստում է. սահմանազատման առաջարկը եկել է ԱՄՆ-ից
Սահմանազատումը մտել է Կիրա՞նց. հակասական քարտեզներ
Ալիևը խուսափում է Արևմուտքից. ԱԳ նախարարների Ղազախստանում հանդիպումը դրա մասին է
Կինը ոտքով ու ձեռքով հարվածներ է հասցել ոստիկանին․ Այժմ նրան որոնում են
2023Թ․ Համաշխարհային ռազմական ծախսերը հասել են պատմական առավելագույնին
Հայաստանի շանսը
Հետախուզման մեջ գտնվող ԱՄՆ քաղաքացի բժիշկը հանձնվել է ԱՄՆ-ին
21:30
Շվեդիայի վարչապետը հայտարարել է ՆԱՏՕ-ին պաշտոնական ինտեգրման ավարտի մասին
ԱԺ ՄԻՊ և հանրային հարցերի մշտական հանձնաժողովին են ներկայացվել ՀՀ ՄԻՊ- ի գործունեության տարեկան հաղորդումը և զեկույցը
Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցողը մեղադրվում է ծեծի և խուլիգանության համար
Դեպի ուր կհոսեն ներքաղաքական «ստորջրյա» լիցքերը
Ռուբեն Վարդանյանին թույլ է տրվել խոսել ընտանիքի հետ. hարազատները խնդրել են դադարեցնել հացադուլը
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանում «Հեզբոլլահի»-ի օբյեկտներին
20:30
Ջամայկայում հայտարարել են հանրապետություն հռչակվելու մտադրության մասին
20:20
Հայիթիի վարչապետի հրաժարականից հետո այդ պաշտոնը ժամանակավորապես վստահվել է Միշել Պատրիկ Բուավերին
ՀՀ ԱԺ նախագահը և Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են Հայաստան-ԵՄ վիզաների ազատականացումը
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
19:50
ՄԱԿ-ի հատուկ զեկուցողը կոչ է անում պատժամիջոցներ սահմանել Իսրայելի դեմ

Քոչարյանը ևս շատ լավ գիտի իր հաճախորդներին․ նա հեռուն գնալու նպատակներ ունի

Նախօրեին տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հանդիպումը տնտեսական վերլուծաբանների և տնտեսական թեմաներ լուսաբանող լրագրողների հետ։ Այս և այլ թեմաների շուրջ «Առաջին լրատվական»-ը զրուցել է «Քաղաքացու որոշում» կուսակցության գործադիր մարմնի անդամ Հայկ Սահակյանի և քաղաքագետ Արմեն Վարդանյանի հետ:

«Իշխանությունն ական է դնում այս երկրի ապագայի և ներդրումային մթնոլորտի վրա»- հայտարարել է Ռ. Քոչարյանը: Նա անդրադարձել է նաև Ամուլսարի թեմային և նշել, որ կատարվող բոլոր գործընթացները պետական կառավարման ձախողման հետևանք են:

Հայկ Սահակյանի դիտարկմամբ՝ Ռոբերտ Քոչարյանը անցած էջ է՝ քաղաքական դիակ. «Նախկինները սկսել են ակտիվանալ և խոսել իրողություններից, որի իրավունք ունեն միայն հետհեղափոխական ուժերը… Ամուլսարի թեման քաղաքացու և պետության քննարման թեմա է… Քաղաքական դիակը, մարդ, որն ազդեցություն չունի քաղաքական գործընթացների վրա, խոսում է հանրային նշանակություն ունեցող խնդիրներից, սա լրջագույն խնդիր է, մենք մտածելու բան ունենք ոչ թե Քոչարյանի ասածների շուրջ, այլ երևույթի մասին: Քոչարյանն ասելիք չունի, նրա պատկերացումները հնացած են և արժեք չունեն»:

Արմեն Վարդանյանի դիտարկմամբ՝ Ռոբերտ Քոչարյանը հեռու գնացող նպատակներ ունի. «Նա ցանկանում է մտնել քաղաքականություն, դրա համար նա հիմք է նախապատրաստում… Իսկ քաղաքական գործընթացներին մասնակցելու համար գործիչները պետք է դիրքորոշում հայտնեն… Քոչարյանն ունի վստահության խնդիր և փորձում է փոխել հասարակության կարծիքն իր նկատմամբ, փոխել իր իմիջը, և դրա համար օգտագործում է իր սեփական ԶԼՄ-ներն ու ֆինանսական միջոցները: Եթե Քոչարյանը մնա ազատության մեջ, կա՛մ կուսակցություն է ստեծելու, կա՛մ որևէ կուսակցության հետ մտնելու է քաղաքականություն: Նրա հետագա գործունեությունը կախված է իշխանություններից, բայց այն, որ Քոչարյանը քաղաքական հայտ է ներկայացնում, դա ակնհայտ է»:

Մանրամասն՝ տեսանյութում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում