Բելառուսի դեսպանը կանչվել է Լեհաստանի արտաքին գործերի նախարարություն՝ Բելառուսի իշխանությունների բազմիցս հնչեցրած անհիմն մեղադրանքների պատճառով: Այդ մասին հայտնում է «Եվրոպեյսկայա պրավդան»:
«Բելառուսի իշխանությունների կողմից Լեհաստանին բազմիցս ուղղված անհիմն մեղադրանքների կապակցությամբ Բելառուսի Հանրապետության դեսպանը կանչվել է Լեհաստանի ԱԳՆ այսօր՝ ժամը 15:00-ին»,- Twitter-ում գրել է Լեհաստանի փոխարտգործնախարար Մարցին Պշիդաչը:
Հիշեցնենք, որ Բելառուսի նախագահի պարտականությունները կատարող Ալեքսանդր Լուկաշենկոն ասել էր, որ երկրի դեմ սկսվել է «ամենաբարձր մակարդակի դիվանագիտական ջարդ», և խոստացել է Գրոդնոյի շրջանը չտալ Լեհաստանին:
«Դուք տեսնում եք այդ հայտարարությունները, որ եթե Բելառուսը կազմալուծվի, ապա Գրոդնոյի շրջանը կհատկացվի Լեհաստանին: Նրանք արդեն այդ մասին բաց խոսում են, քնում և տեսնում: Այս հարցում նրանց ոչինչ չի հաջողվի անել, ես դա հաստատ գիտեմ», – ասել է Լուկաշենկոն:











































