Monday, 22 06 2026
Իսրայելը Լիբանանում տարածքային հավակնություններ չունի, սակայն զորքերը չի հանի. Սաար
21:30
Պակիստանի պաշտպանության նախարարը պատերազմով է սպառնացել Հնդկաստանին
ՍԴ որոշումից անկախ՝ խնդիրները մնալու են ներքին և արտաքին կոնտեքստում. նոր ընտրությունն անհրաժեշտ է
Մեկ օրում ոչնչացվել է 734 ԱԹՍ. ՌԴ ՊՆ
Իրանա-ամերիկյան «էական առաջընթացը» և Իրանի միջուկային ծրագրի «ականը»
Լիբանանի նախագահն ամերիկացի և կատարցի պաշտոնյաների հետ քննարկել է Իսրայելի հետ հրադադարի վերաբերյալ հարցեր
ՄԻՊ հանձնարարությամբ մեկնարկել են մշտադիտարկման այցերը ՔԿՀ-ներ՝ ընտրական գործընթացի շրջանակում ազատազրկված անձանց իրավունքների ապահովման նպատակով
20:30
Իրանի ԱԳ փոխնախարարը կգլխավորի փորձագիտական ​​​​խումբն ԱՄՆ-ի հետ բանակցություններում. ISNA
Ավշար բնակավայրի Հ. Շիրազի փողոցում գտնվող հողամասի նկատմամբ վերականգնվել է համայնքի սեփականության իրավունքը
20:10
Թրամփը և Ռուբիոն շնորհավորել են դե լա Էսպրիելյային Կոլումբիայում նախագահական ընտրություններում հաղթանակի կապակցությամբ
20:00
Վազորդ Երվանդ Մկրտչյանը՝ Բալկանյան երկրների առաջնության հաղթող, Ռազմիկ Ղազարյանը՝ արծաթե մեդալակիր
19:50
ԻՀՊԿ-ն Իսրայելին սպառնացել է պարտությամբ
Դեմենցիայի վաղ ախտանշանները. ինչպե՞ս տարբերել այն տարիքային բնականոն փոփոխություններից
Լիբանանում իսրայելական հարվածների զոհերի թիվը գերազանցել է 4100-ը
Կառավարության անդամների երդման տեքստը փոփոխվելու է
19:20
Գրոսմայստեր Զավեն Անդրիասյանը դարձել է 2026 Chicago Summer Open դասական և կայծակնային շախմատի մրցաշարերի հաղթող
19:10
Իրանը ներկայացուցիչ կունենա Լիբանանում հրադադարի մոնիտորինգի մեխանիզմում
ՌԴ սատելիտները սպասում են ցուցումի. իսկ Կրեմլը չգիտի ինչ անել ՀՀ ընտրությունների արդյունքների հետ
18:50
Հայազգի սուսերամարտիկը՝ Եվրոպայի առաջնության մեդալակիր
Գերիների, պատանդների և անհայտ կորած անձանց հարցերով միջգերատեսչական հանձնաժողովը հերթական նիստն է անցկացրել
18:43
Հորմուզի նեղուցի արևելյան հատվածում ավելի քան 400 խոշոր նավ է կուտակվել
Կարմիր գրքի տեսակների մասին տեղեկատվությունը հասանելի է նոր հավելվածով
ՄԻԵԴ վճիռը քառօրյա պատերազմի գործով առաջինն է, բայց ոչ՝ վերջինը. նոր ակտեր կլինեն
18:36
ԱՄՆ-ը Իրանին 60-օրյա թույլտվություն է տրամադրել նավթի արտահանման համար
Կառավարությունը ՀԷՑ-ի 100% բաժնետոմսերը հանրային գերակա շահ կճանաչի
Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկայում
Ռուսաստանում սահմանափակում են վառելիքի առցանց վաճառքի հայտարարությունները
18:30
ԱՄՆ-ն հարվածել է ենթադրաբար թմրանյութեր փոխադրող հերթական նավին. կա 2 զոհ
Ռուսաստանը, Բելառուսը, Ղազախստանը և Ղրղզստանը ցանկանում են, որ Հայաստանը շուտ որոշում կայացնի. Զախարովա
Քննարկվել են «Մեղրի» ազատ տնտեսական գոտու վիճակն ու զարգացման ուղղությունները

«Հորասիս-Չինաստան» համաժողովը կորոնավիրուսի պատճառով հետաձգվել է. այն տեղի կունենա Հայաստանում 2021թ․

«Հորասիս»-ը, որը կայուն աճի համար միասնական լուծումներ առաջ մղող համաշխարհային տեսլականների հարթակ է, այսօր հայտարարել է, որ «Հորասիս-Չինաստան 2020» համաժողովը, որը պետք է այս տարվա հոկտեմբերին տեղի ունենար Հայաստանում՝ Երևանում, կորոնավիրուսի համավարակի պատճառով, համաշխարհային ճանապարհորդական սահմանափակումներով պայմանավորված, հետաձգվել է և տեղի կունենա 2021թ․ հոկտեմբերի 24-25-ը։

Ինչպես տեղեկացրին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից, «Հորասիս-Չինաստան» համաժողովում, որի կազմակերպիչը ATOM հիմնադրամը և Արդյունաբերական տնտեսագիտության չինական համադաշնությունն են (China Federation of Industrial Economics)՝ Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի բարձր հովանու ներքո, գործարար և պետական շրջանակներից ավելի քան 300 ներկայացուցչի մասնակցությամբ երկօրյա ինտենսիվ ծրագրով քննարկվելու են չինական ընկերությունների մարտահրավերները և դրանք հաջողությամբ հաղթահարելու հնարավորությունները համաշխարհային ներգրավվածության պայմաններում։ Միևնույն ժամանակ, «Հորասիս-Չինաստան» համաժողովը հարթակ է տրամադրելու Չինաստանի և Հայաստանի միջև առևտրի ու արտաքին ներդրումների ռազմավարության քննարկման և զարգացման համար ՝ նկատի ունենալով համագործակցության լայն հեռանկարները «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախաձեռնության շրջանակում։

«Քանի որ կորոնավիրուսի համավարակով պայմանավորված՝ աշխարհը շարունակում է վերականգնվել և վերախմբավորվել, «Հորասիս»-ն իր գործընկերների հետ զգուշավոր որոշում է կայացրել՝ հետաձգելու «Հորասիս-Չինաստան» համաժողովը, որը պետք է տեղի ունենար այս տարի հոկտեմբերին, Երևանում։ Սակայն մենք մտադիր ենք վերադառնալ Երևան 2021թ․ հոկտեմբերին՝ շարունակելու մեր առաքելությունը՝ առաջարկելու լուծումներ այն ամենակարևոր մարտահրավերների համար, որոնց մեր օրերում առերեսվում են ձեռնարկությունները»,- ասել է «Հորասիս»-ի նախագահ Ֆրանկ-Յուրգեն Ռիխտերը։

2020թ․ հոկտեմբերի 1-ին` «Հորասիս»-ի արտահերթ հանդիպմանը, կկազմակերպվի Հայաստանի գիտելիքահեն տնտեսության առաջխաղացմանը նվիրված հեռավար նիստ։ Այն հնարավորություն կտա քննարկել Հայաստանի ներդրումային միջավայրն ու աճի հեռանկարները՝ ի հեճուկս կորոնավիրուսով պայմանավորված համաշխարհային տնտեսական անորոշությունների։

«Հորասիս»-ը հյուրընկալում է ամենամյա տնտեսական գագաթնաժողովներ, որոնք մեկ հարկի տակ են հավաքում ազդեցիկ պատվիրակների, այդ թվում՝ պետությունների ղեկավարների և առաջատար կազմակերպությունների ղեկավարների՝ քննարկելու կայուն աճին միտված համատեղ մոտեցումները։ Horasis Global Meeting-ը («Հորասիս»-ի գլոբալ հանդիպում) վերլուծական կենտրոնի կենտրոնական միջոցառումն է, որն ամեն տարի կազմակերպվում է Պորտուգալիայի Կաշկայշ քաղաքում։ Այն կազմակերպում է նաև տարածաշրջանային գագաթնաժողովներ, այդ թվում՝ «Հորասիս-Չինաստան», «Հորասիս-Հնդկաստան», «Հորասիս-Ասիա» համաժողովները, ինչպես նաև Horasis Visionary Circle-ը, որը մեծահարուստ հասակակից ձեռնարկատերերի աշխարհում ամենավստահելի խումբն է։

«Հորասիս-Չինաստան» համաժողովը վերլուծական կենտրոնի ամենաերկարամյա գագաթնաժողովն է, որը վերջին 16 տարիների ընթացքում դարձել է Չինաստանի բիզնես առաջնորդների և նրանց համաշխարհային գործընկերների ամենամյա առաջատար հավաքը։ Այն ամեն տարի փոխում է անցկացման աշխարհագրությունը. նախկիում համաժողովն անցկացվել է Շվեյցարիայի Ժնև (2005,2006) և Ինտերլակեն (2016), Գերմանիայի Ֆրանկֆուրտ (2007), Իսպանիայի Բարսելոնա (2008) և Վալենսիա (2011), Պորտուգալիայի Լիսաբոն (2009) և Կաշկայշ (2015), Լատվիայի Ռիգա (2012), Նիդերլանդների Հաագա (2013), Միացյալ Թագավորության Շեֆիլդ (2017), Ուկրաինայի Կիև (2018), ԱՄՆ-ի Լաս Վեգաս (2019) քաղաքներում, Լյուքսեմբուրգում (2010)։

ATOM-ի մասին

ATOM (Advanced Tomorrow) հիմնադրամը ծրագրում և իրականացնում է կրթական, գիտական, սոցիալական, մշակութային և բարեգործական ծրագրեր և միջոցառումներ Հայաստանում և այլ երկրներում։

«Հորասիս»-ի մասին

«Հորասիս»-ը համաշխարհային տեսլականները համախմբող հարթակ է։ Այն միջազգային անկախ կազմակերպություն է, որի նպատակն է ոգեշնչելու ապագան։ «Հորասիս»-ը կազմակերպում է ամենամյա հանդիպումներ՝ առաջարկելու լուծումներ ամենակարևոր մարտահրավերների համար, որոնց այսօր առերեսվում են ձեռնարկությունը։ Կազմակերպության մասին ավելին իմանալու համար այցելեք www.horasis.org:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում