Մեկնաբանելով Թուրքիայի կառավարության՝ հայկական «Ակօս», «Նոր Մարմարա», «Ժամանակ» թերթերին ֆինանսապես աջակցելու մտադրությունը` քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը «Առաջին լրատվականի» հետ զրույցում ասաց, որ Թուրքիայի կառավարության հիմնական նպատակը «համագործակցության այդ պահը ֆիքսելն է»:
Հ.Մելիք-Շահնազարյանի խոսքով՝ Թուրքիայի քաղաքական կառուցվածքում շատ խնդիրներ կան, որոնք անընդհատ քննադատության են արժանանում միջազգային տարբեր կառույցների ու երկրների կողմից, իսկ նման դեպքում ազգային փոքրամասնություններին ֆինանսապես աջակցելը դուրս է «ընդհանուր օրինաչափությունից»:
«Բայց այն ինֆորմացիոն ֆոնը, որ 5 տարի շարունակ շահարկվելու է Թուրքիայի իշխանությունների կողմից, ակնհայտ է»,- ասաց քաղաքագետը:









































