Արտակարգ դրության ընթացքում խնդիրներ են առաջանում ոչ միայն մարդկանց համար, այլեւ պետական մարմիններն են խնդրի առջեւ կանգնում` դառնալով այդ կարգավորումների իրավական զոհը,- կառավարության այսօրվա նիստում հայտարարեց Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը:
Պաշտպանը նշեց, որ կառավարություն ներկայացված օրենքների փաթեթը, որը արտակարգ դրության վերացումից հետո նախատեսում է նոր կարգավորումներ, մասնավորապես՝ նոր սահմանափակումների, կարանտինի սահմանում, ՄԻՊ-ին ուղարկվել է ընդամենը մեկ օր առաջ եւ ՄԻՊ գրասենյակը մեկ օր է ունեցել առաջարկներ ներկայացնելու համար:









































