ՀՀ կառավարությունն այսօր իր հավանությունը տվեց «ԵՄ-ն հանուն նորարարության ծրագրի» նամակ – համաձայնագրի ստորագրման առաջարկությանը:
Նախատեսվում է, որ համաձայնագրի ստորագրումից հետո ԵՄ-ն նոր դրամաշնորհ կտրամադրի Հայաստանի կառավարությանը՝ նորարարությունների, փորձնական ծրագրի իրականացման համար։